Նախկինում Fendi իտալական բրենդի դեմքերը եղել են Քենդալ Ջեները, Բելա և Ջիջի Հադիդները, ֆրանսիական դերասանուհի Սիգրիդ Բուազին և ուրիշներ։ Հերթը հասել է նաև Քարդաշյան ընտանիքին։ Երևի թե Fendi–ն ուզում է կրկնել Calvin Klein-ի հաջողությունը, որը հրավիրել էր Քարդաշյան բոլոր քույրերին նկարահանվելու իր #MYCALVINS գովազդում։

Իր հերթին Fendin #MeandMyPeekaboo արշավն է մեկնարկել, որի դեմքը Քարդաշյան ամբողջ ընտանիքն է դարձել։ Ռետրո ոճում ներկայացված առաջին լուսանկարներում Քրիս Ջեներն է, Քիմ Քարդաշյանն ու նրա դուստրը՝ Նորթ Վեսթը։ Մոտ ժամանակներս համացանցում նաև տեսանյութ կհայտնվի։












































