Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մոսկվան Ռոբերտ Քոչարյանին «չի փրկի». Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, ԱԱԾ-ն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում, մի շարք բացահայտումների ականատեսն ենք լինում։ Մարտի 1-ի գործը կարծես տեղից շարժվում է, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կարծում եք՝ տասը տարի անց հնարավո՞ր է հասնել գործի լիարժեք բացահայտման։

Շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում։ Եվ ամենակարևորն  այն է, որ ժողովրդի մեջ վերականգնվել է հավատը պատկան մարմինների, իշխանությունների նկատմամբ։ 15-20 տարի այս ժողովուրդն ինչի ականատեսն ասես՝ եղավ, թալանը, կոռուպցիան և մնացած հանցագործությունները դարձել էին ներքին օրենք, մարդիկ  չէին էլ հավատում, որ այդ ամենի վերջը մի օր կգա։

Ես այսքան ժամանակ իմ հարցազրույցներում ու ելույթներում պնդում էի, որ երկիրը ոտքի վրա կանգնեցնելու միակ միջոցն այն է, որ թալանածը վերադարձվի, ու հիմա հենց այդ ուղով է ամեն ինչ գնում։ Որոշ արտասահմանյան երկրներ պետք է սառեցնեն այդ մարդկանց հաշիվները, որովհետև խոշոր փողերը վաղուց դրսում են։ Այս տարիների ընթացքում կատարած բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն, ու մեղավորները պատասխան տան՝ ամենահասարակ թալանից սկսած։ Ես Վրաստանից գնացքով գալիս էի Հայաստան և հիշեցի Հայաստանի 60-70-ական թվականները, և՛ երկաթգիծը, և՛ մնացած կարևոր բաները վաճառել են, գումարները կերել։ Այն ամենը, ինչը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ուներ, վաճառել ու կերել են։ Իրենք այդ հանցագործություններն արել են ու վստահ եղել՝ Մոսկվայի իրենց տականք ընկերները կպաշտպանեն, փողերն էլ տեղափոխել են Եվրոպա՝ մտածելով, որ դրանք անձեռնմխելի են, բայց ես նորից եմ ասում՝ այդ բոլոր գումարները պետք է սառեցվեն։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի ոճրագործությանը, ապա դրա բացահայտումը կենսական անհրաժեշտություն է։ Չեն կարող պատասխան չտալ ժողովրդի վրա կրակած մարդիկ, այդ անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա։ Եթե մեր թշնամիները միլիարդ ծախսեին հայ ժողովրդին այս օրը գցելու համար, չէին կարող անել դա այն մասշտաբի, ինչ արեցին  նախկին իշխանությունները։ Աստված տա՝ այդ ոճրագործությունը բացահայտվի, ես ամեն դեպքում ջանքեր տեսնում եմ։ Ուրախ եմ, որ ժողովուրդը հավատով է լցված, հուսամ՝ այս անգամ ոչ ապարդյուն։ Բոլոր վերին օղակները պետք է պատասխան տան մարդկանց սպանելու և ժողովրդին այս օրը հասցնելու համար։

– Ձեր կարծիքով՝ Մոսկվան կպաշտպանի՞ և Յանուկովիչի օրինակով ապաստան կտա՞ նաև Ռոբերտ Քոչարյանին։

– Ես  նախքան հեղափոխությունը իմ հարցազրույցում ասել էի, որ Ռուսաստանի նախագահը մի քանի օրում կշնորհավորի տարբեր մարդկանց, և այդպես էլ եղավ։ Ժամանակներն ու իրողությունները փոխվում են։ Եթե չլինեին Սիրիան, Ուկրաինան, աշխարհաքաղաքական դժվարությունները, հնարավոր էր աջակցություն, բայց ես հիմա չեմ հավատում, որ նման բան լինի՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք աջակցել Քոչարյանին։ Ուկրաինայում հեղաշրջումը այլ բնույթ ուներ, Հայաստանում ղեկավարության եկավ այն մարդկանց խումբը, որ չի թալանել։ Այս մարդիկ եկել են խաղաղ ճանապարհով ու չեն թալանել երկիրը։ Ռոբերտին կամ մյուսին աջակցելը Ռուսաստանի վրա ավելի ծանր կնստի, քան արհամարհելը՝ դա իմ կարծիքն է, ուստի չեմ կարծում, թե փրկի Մոսկվան։

Ես կուզենայի, որ Ռուսաստանը հասկանար իր չինովնիկների սխալներն ու հանցագործությունները, որ կատարվել է  Հայաստանի նկատմամբ՝ ամեն ինչ Հայաստանից գնելը չի նշանակում, որ Հայաստանն ամբողջությամբ իրենն է, դա բումերանգի հարված է տալու։

– Իսկ Մոսկվային, ըստ Ձեզ, չե՞ն մտահոգում այս բացահայտումները, չէ՞ որ կարող է հասնել նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, իսկ այդ  ոճրագործության ետևում շատերը հենց Ռուսաստանին են տեսնում։

– Ես կասկածում եմ, որ Մոսկվան միջամտություն ունենա այս հարցերում։ Կասկածում եմ, որ Քոչարյանին աջակցեն, ի դեպ՝ նրա ամբողջ ընտանիքը այսօր ԱՄՆ-ում  է, լավ է, չէ՞, Հայաստանում միլիարդներվ թալանել ու ապրել ԱՄՆ-ում։ Չեմ կարծում նաև, որ Քոչարյանը հույս ունի, որ Մոսկվան իրեն կաջակցի։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, ապա ըստ իս՝ շատ ավելի ներքին անուններ ի հայտ կգան, քան արտաքին հետաքրքրություններ։

Ինչ հնարավոր է՝ թալանել են Հայաստանից,  գիտեինք, որ թալանել են, բայց որ այս մասշտաբի՝ ապշած եմ։ Հիմա այդ սիստեմի մաքրման հարցում յուրաքանչյուրը պետք է աջակցություն ու ներդրում ունենա, ու պետք է ամեն ինչ մաքսիմալ այնպես անել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները չհետաքրքրվեն, ու այդ ամենի հետևանքով պատերազմի վտանգ չսկսվի։ Այսօրվա կառավարությունը շատ լուրջ վտանգների առջև է կանգնած։

– Այո՛, լեգիտիմ իշխանությունը շատ մեծ դժվարությունների առաջ է կանգնած, ինչպե՞ս անել, որ այս իշխանությունը երկար կյանք ունենա։

– Իսկապես շատ դժվար է, ու ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվության չափը։ Պաշտոնը ահռելի ծանր բեռ է։ Մարդիկ կռվել էին ժամանակին ու եկել ուզում էին ազատ երկիր ստեղծել, բայց հենց իշխանության լծակներ ու փող տեսան՝ մենք բախվեցինք այս իրականությանը։ Ամենակարևոր խնդիրը, ըստ իս, կադրերի պատրաստումն է։ Իշխանությունը մեծ վտանգի առաջ է, բայց անպատժելի մարդ չպետք է մնա երկրում։ Կան և՛ ներքին, և՛ արտաքին դժվարություններ։ Հայաստանում խաղաղ ճանապարհով փոփոխություն եղավ, հույս ունեմ՝ հետագա զարգացումներն էլ խաղաղ ընթացք կստանան։ Նոր կառավարությունը պետք է կարողանա  դիմակայել թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին, իսկ դա հեշտ չի  լինելու. միայն կառավարության վրա թողնելը ճիշտ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում