Ալյասկայի նախկին նահանգապետ, ԱՄՆ 2008թ. ընտրություններում փոխնախագահի հանրապետական թեկնածու Սառա Փեյլինը չի բացառել, որ կարող է մասնակցել 2012թ. նախագահական ընտրություններին:
ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հեռուստաաստղի վերածված քաղաքական գործիչը նշել է, որ հետևում և տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում` փորձելով վերլուծել` արդյոք իր մասնակցությունը առաջիկա ընտրություններին լա՞վ կլինի երկրի և իր ընտանիքի համար:
Լրագրողի հարցին` կկարողանա՞ք առաջադրվելու դեպքում հաղթել Օբամային, Փեյլինը վստահ պատասխանել է` այո՛: