Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պարտված դիվանագիտության ճարտարապետը դարձյալ խոսեց

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս»-ի ղեկավար Վարդան Օսկանյանը շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ի «կլոր սեղանի» հյուրն էր: Նա անդրադարձել է ներքաղաքական կյանքին և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին:

Օսկանյանին արդեն ոչինչ չի՞ զարմացնում

«Երբեք, ամբողջ ԼՂ գործընթացի պատմության ընթացքում, ես կարող եմ ասել, նման իրավիճակ չի ստեղծվել, երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել: Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը այս ուղղությամբ ինչ-որ մի բան, մինչև Կազան գնալը, անպայման մեր ժողովրդին պետք է ասի»,- ասել է Օսկանյանը` պատասխանելով Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանը ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ նախագծի ընդունման հնարավորության մասին հարցին և հավելել է. «…Ես կարծում եմ, որ ժողովրդին պատրաստելու հարց կա, և այս քար լռությունը այդ կապակցությամբ ինձ ուղղակի զարմացնում է»: Ապա Օսկանյանը ավելի է ընդլայնվել. «Այսօր մենք պետք է խոսենք, թե արդյո՞ք հնարավորություն կա համաձայնության գալու, եթե այո` ի՞նչ պայմաններով, ի՞նչ ենք զիջել մենք կամ Ադրբեջանը, ի՞նչ է փոխվել նախկինից: Որովհետև տարիներ շարունակ մենք բանակցել ենք, չէ՞, ընդհանուր եզր չենք գտել Ադրբեջանի հետ:

Ես գոնե լավ գիտեմ, թե տարակարծությունները ինչ են, որն էր նշաձողը, որ մենք ունեինք, Ադրբեջանի նշաձողը որն է: Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է, միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք իջեցրել ենք` ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետև իմ իմացած նշաձողը այդ օրերին արդեն սահմանագծային նշաձող էր, եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ` առաջին հերթին ԼՂ-ի ժողովուրդը, ԼՂ-ի ղեկավարությունը, վերջ ի վերջո հայ ժողովուրդը ո՞նց կարող է դա ընդունել»: Այնուհետև նա դասեր է տվել. «Մեր ուղենիշը պետք է լինեն մեր ազգային շահերը` ինչ կարող ենք զիջել, ինչ կարող ենք չզիջել»: Պարզվում է Օսկանյանին արդեն ոչինչ չի զարմացնում. «Առաջին հերթին`եթե բան ստորագրվի, չեմ զարմանա, երկրորդ` եթե պարզվի, որ այնտեղ շատ բան ենք զիջել, չեմ զարմանա, երրորդ` նույնիսկ եթե մենք մեզ համար ամենակարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածի կապակցությամբ ինչ-որ բաներ ենք զիջել`էլի չեմ զարմանա, որովհետև կա արդեն հայ-թուրքականի փորձը: Այնպես որ, ես այստեղ իսկապես շատ լուրջ մտահոգություն ունեմ»: 

Այնուհետև Օսկանյանը հիշեցրել է, որ Քոչարյանի հետ 10 տարի աշխատել է, դրանից առաջ ԼՂ հարցով հիմնական բանագնացն է եղել, նաև Տեր-Պետրոսյանի թիմից է եղել`«6 տարի էլ Տեր-Պետրոսյանի հետ շատ մոտիկից եմ աշխատել», և ապա`գնահատել է ինքն իրեն. «Այնպես որ, մարդկանց չեմ ծառայել` ես իմ աշխատանքն եմ արել», և եկել է գլխավոր եզրահանգման. «Ժողովուրդը համեմատության մեջ է այսօր նայում`այդ շրջանը և այս շրջանը… Նույնիսկ Տեր-Պետրոսյանի որոշ շրջան, գիտեք, երբ որ օբյեկտիվ ես նայում, թե Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը ինչպիսի պայմաններում է անցել, և այսօր, երբ բոլորովին այլ պայմաններ են, և շատ ավելի լավ հիմքեր կային, և այս 4 տարին մենք միայն հետ ենք գնացել, բոլոր տեսակի համեմատություններով`այսօր և’ Քոչարյանը, և’ Տեր-Պետրոսյանը, ես կարծում եմ, որ ավելի բարենպաստ դիրքերում են հայտնվում»:

Ո՞րն էր Քոչարյանի և Օսկանյանի նշաձողը

«Հայկական ժամանակ»-ը օրերս հրապարակեց Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթուղթը, որը կողմերին է ներկայացվել 2007թ. նոյեմբերին`Մադրիդում: Պարզ է, որ այսօր այդ փաստաթուղթը բազմիցս փոփոխված և լրացված է, և թե այսօր այն ի՞նչ տեսք ունի, և Մադրիդից մինչև Կազան հայկական կողմը ի՞նչ զիջումների է գնացել` հստակ կլինի միայն այն բանից հետո, երբ հրապարակվի Կազանում կողմերի հավանությանն արժանացած կամ ընդհակառակը` մերժված տարբերակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտոնավարման շրջանում կողմերի քննարկման առարկա դարձած առաջարկների հրապարակումը, ինչպես երևում է, օրերս Օսկանյանի համար «գլուխ գովելու» առիթ հանդիսացել, և նա արդեն իշխանություններին իր պահած`«նշաձողը» իջեցնելու մեջ է մեղադրում, արժե պատմական էքսկուրս կատարել, հասարակությանը հիշեցնել Օսկանյանի «նշաձողը»: Իսկ դա անելը բոլորովին էլ դժվար չէ, քանի որ ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի և կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները և Օսկանյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայկական մամուլում հրապարակվել են:

Նախ հիշեցնենք, որ Քոչարյանն ու Օսկանյանը 1998-ի պալատական հեղաշրջման հիմնական պատճառ ներկայացնելով ԼՂ հարցում Լ.Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումը` խոստացել էին ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով և 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: Հիմա տեսնենք, թե Օսկանյանն ու իր շեֆը որքանով են պահել իրենց «նշաձողը» և համեմատենք իրենց բանակցած առաջարկը` 1998թ. «ընդհանուր պետությունը»`1997թ. փաթեթային և 1997թ. փուլային տարբերակների հետ: Նախ փաստենք, որ «ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր, հակառակ Քոչարյանի պնդումների, թե նրա համար ընդունելի է փաթեթային լուծում: Այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:

Այսպես`1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի և Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետևյալ մոտեցումն էր որդեգրվել` մի կողմից ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձևականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես`«de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձևով, այսինքն` մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:

1997թ. փաթեթային փաստաթղթով` հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Այնուհետև նշվում էր, որ ԼՂ-ն պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում և իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձևակերպվելու են Ադրբեջանի և ԼՂ-ի իշխանությունների միջև համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից և ընդգրկվելու են Ադրբեջանի և ԼՂ-ի սահմանադրություններում: Իսկ ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետևյալն էին`ա) ԼՂ-ն կունենա`սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան և օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ-ի Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները և գործադիր որոշումները կգործեն ԼՂ-ի տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը և օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձևավորի իր օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության: 

Այժմ դառնանք 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի և ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ-ի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի և Լաչինի սահմաններում: Այսինքն`ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր և հայկական դրամ, ծառայելու էին և գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որևէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, և դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տևել 10, 20, 30, 40 տարի: Մինչդեռ, այդ ընթացքում` Լաչինի հյուսիսային և հարավային սահմաններում, ինչպես նաև ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը, ամբողջ ճակատով կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ, կվերացվեին շրջափակումները, որոնց արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքիա և այլ երկրներ:

Հիմա գանք Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկին: Միանշանակ է, որ «Ընդհանուր պետությունը»-ը փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն`ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Բացի այդ, այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին:

Այսպես, «Ընդհանուր պետություն»-ով» ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) և ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր, և ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում: Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն, ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի`արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշերը, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշերի հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:

Մյուս ամենակարևոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը և ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որևէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձևակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը և այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բայց ամենաուշագրավն է, որ Ադրբեջանը չբավարարվեց սրանով. մերժելով «Ընդհանուր պետության» առաջարկը Ադրբեջանի ախորժակը, պարզվեց, ավելի մեծ է: Մեղրիով Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկան առարկա և առաջ եկավ «Մեղրիի տարբերակը»: Եվ եթե չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ը, ապա հնարավոր է, որ ստորագրվեր տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա մշակված կարգավորման ծրագիրը, որը մեր հասարակությանը առավելապես հայտնի է «Մեղրիի տարբերակ» անվանումով: Եթե սրան էլ հավելում ենք ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողելու Քոչարյանի եւ Օսկանյանի դիվանագիտական «ձեռքբերումը»`ամեն ինչ ամբողջական է դառնում:

Ահա սրանք էին Քոչարյանի և Օսկանյանի սահմանած «նշաձողերը»` ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է Օսկանյանի վերջին հարցազրույցում` ներքաղաքական թեմայով դատողություններին, հատկապես`Մարտի 1-ի առնչությամբ նրա գնահատականներին, ապա դրանց մանրամասն անդրադարձել ենք հունվարի վերջին`«Մարտի 1-ի «քոմփլեմենթար» պարտակողը» վերնագրով հոդվածում, ինչպես նաև մարտի սկզբին հրապարակված «Եզակի ստախոսների ժամանակը» հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում