Բրիտանական գրադարանը և Google ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին, որի նպատակն է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանի մոտ 250 հազար գրքերի թվայնացումը: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Բրիտանական գրադարանը, որը համարվում է աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը` այնտեղ պահվող գրքային միավորների քանակով, հայտարարել է, որ նախատեսում է ուսանողներին և մասնագետներին հնարավորություն տալ ազատ օգտվելու այն նյութերից, որոնց վրա չի տարածվում հեղինակային իրավունքը:
Google-ն ամբողջ աշխարհում արդեն համագործակցում է մոտ 40 գրադարանների հետ, սակայն այդ ընկերությունը հաճախ խնդիրներ է ունենում, քանի որ բախվում է հեղինակային իրավունքի հարցին: