ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահպանել է խմբակցության ղեկավարի պաշտոնը, հայտնում է Cursor-ը:
Փելոսիի վերընտրման օգտին քվեարկել են 150 դեմոկրատներ: Նրա մրցակիցը` կուսակցության պահպանողական թևի նախագահ Հիթ Շուլերը՝ Հյուսիսային Կարոլինայից, հավաքել է 43 ձայն:
Ներկայացուցիչների նոր պալատում հանրապետականների մեծամասնության առաջնորդը դարձել է Էրիկ Քանթորը, իսկ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Բոները:
ԱՄՆ 112-րդ Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2011-ի հունվարի 3-ին: