Tuesday, 19 03 2024
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

Երևանը խուճապի է մատնել Բաքվին

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդրություն է որակել Հայաստանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբերյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությանը: Այդ մասին հստակ որոշում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ որոշման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որոշումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպերատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայտարարվի ամենայն հավանականությամբ: Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստորեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ: Այսինքն՝ կա հսկայական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը սակայն, ըստ էության, մատնված է պարապուրդի: Նախորդ իշխանության համար այդ զորքը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղաքական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխանությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էության, կորցնում են ֆունկցիոնալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում:

Ըստ այդմ՝ կա ֆունցիոնալ օպտիմալության խնդիր, և այստեղ միանգամայն տրամաբանական է, որ այդ զորքը դրվում է արտաքին ուղղությամբ պաշտպանական ծառայության հարթության մեջ, ինչը ավելի էֆեկտիվ է մի շարք առումներով և ավելի համաչափ կբաշխի ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ պետական ֆինանսական, այդպիսով նաև որոշակիորեն թեթևացնելով նաև զինված ուժերի ստորաբաժանումների սահմանային բեռը: Այս տեսանկյունից, որոշումը, անկախ սահմանի իրավիճակից, միանգամայն տրամաբանական է և նույնիսկ անհրաժեշտ, եթե մենք իրապես ապրում ենք նոր Հայաստանում: Եվ բացի այդ, հենց պաշտպանական ռեսուրսների առավել օպտիմալ բաշխումն է, որ նպաստելու է նաև սահմանում որևէ վտանգի կանխարգելմանը, զսպմանը:

Ահա այստեղ է, որ ադրբեջանական ԱԳՆ խոսնակի արձագանքը ունի ուշագրավ տողատակ: Նա, փաստորեն, հայտարարում է, որ Հայաստանի քայլը ռազմական արկածախնդրություն է: Իհարկե, սա ադրբեջանական քարոզչական քաղաքականության սպասելի դրսևորում է, սակայն տողատակում այն ունի հետաքրքիր երանգներ: Բաքուն վերջին շաբաթներին ու ամիսներին բացահայտորեն ավելացրել է ռազմական հռետորաբանությունն ու ցուցադրությունները, ուժային կուտակումները և շարժը սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի: Միևնույն ժամանակ, ակնառու է, որ Բաքվի այդ քայլը չարժանանալով Մինսկի խմբի համանախագահների հստակ դատապարտմանը՝ այդուհանդերձ չի արժանանում նրանց հավանությանը: Այլապես Ադրբեջանը ստիպված չէր լինի վարձկան ռուսաստանցի պատգամավորների և փորձագետների «ֆոտոսեսիա» կազմակերպել Լելե Թեփեի ստորոտին: Ադրբեջանին առավել քան աղմկոտ պատասխան էր Թեհրանի պատասխանը, որը հունիսի 26-ին Բաքվում ռազմական շքերթ էր գործուղել ոչ թե իր պաշտպանության, այլ մշակույթի նախարարին:

Ուժային ռեգիոնալ և աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը ունի անկասկած պատերազմի հարցում Բաքվին մերժելու, չաջակցելու իր շարժառիթը, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ առանց լայն աջակցության Ադրբեջանը չի կարող սկսել որևէ բան: Ավելին՝ այն ցուցադրությունը, որ սկսել է Ադրբեջանը, հենց աջակցության բացակայություն է, հակառակ դեպքում Բաքուն շատ ավելի լուռ կպատրաստվեր հարվածի:

Այդպիսով, չափազանց նկատելի է, որ իհարկե իր մշտական վտանգով հանդերձ, իրավիճակն այդուհանդերձ բարոյահոգեբանական և դիվանագիտական շանտաժի ռեժիմում է, որ Ադրբեջանը ձգտում է ենթարկել մի կողմից Հայաստանին, մյուս կողմից՝ համանախագահ երկրներին: Այստեղ այդ երկրների պահվածքը մեծապես կախված է Հայաստանի պահվածքից: Եթե Հայաստանը ցուցաբերեց թուլություն, այսինքն՝ տրվեց շանտաժին, նրանք անկասկած ստիպված են լինելու որոշակիորեն հաշվի առնել այդ հանգամանքը, և Բաքուն առնվազն այդ առումով կհասնի իր նպատակին, գոնե նվազագույն տեսանկյունից: Բայց ներքին զորքերի վերաբերյալ Հայաստանի որոշումը կամ մեսիջը հուշում է, որ թավշյա հեղափոխությամբ քաղաքական առումով ավելի ամրացած Երևանը մտադիր չէ տրվել Բաքվի շանտաժին:

Հենց այդ հանգամանքը որոշակի խուճապ է առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Խուճապ ոչ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է գրոհի, այլ՝ որ Հայաստանը չի պատրաստվում տեղի տալ շանտաժին ու նահանջել, այսինքն՝ շանտաժը չի աշխատում: Իսկ դրան զուգահեռ, պարզվում է, որ չի աշխատում նաև Ադրբեջանի էլեկտրամատակարարման համակարգը, և բավական է մի թեթև վթար Մինգեչաուրի ՀԷԿ-ում, և Ադրբեջանն առանց էլեկտրականության է: Հզորության մասին ցուցադրությունների ֆոնին այդ ամենը փուչիկի աղմկոտ պայթյուն է, ոչ ավելին, որն Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը փորձում է քողարկել իբրև թե Հայաստանի տկարության մասին հայտարարությամբ՝ դրանով բացատրելով ներքին զորքերի սահման ուղարկելու որոշումը: Անհասկանալի է այդ դեպքում, թե ինչու է Բաքուն հայկական կողմի տկարությունը բնորոշում «ռազմական արկածախնդրություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում