Տաջիկստանում մայրաքաղաքի բժշկական կենտրոնի բժիշկները 9 ամսական երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել։ Բժիշկտռ ներին դիմել է երեխայի մայրը, երբ որդու կաթնատամից ասեղ է հանել։
Ռենտգենի միջոցով պարզ է դարձել, որ ասեղներ կան երեխայի գանգի հատվածում, քթի ստորին հատվածում, պարանոցում և կրծքավանդակում։ Բժիշկներին հաջողվել է ընդամենը 6 ասեղ դուրս բերել, ևս 4-ը մաշկի տակ են։
Մասնագետների կարծիքով՝ եթե փոքրիկն ինքնուրույն կուլ տար ասեղները, դրանք կվնասեին ներքին օրգանները և կխցանվեին աղեստամոքսային տրակտում։