Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարևորագույն ուղերձ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին (համաձայնությանը) և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ՝ 50 և ձեռնպահ՝ 45 պատգամավոր, իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին կողմ է քվեարկել 598, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընդգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,- գրել է Արմեն Աշոտյանը, ըստ որի՝ բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական խորհուրդը: Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը։

Այսօր տեղի ունեցած այս քվեարկությունը ձայների նման հարաբերակցությամբ ամենաբարձր մակարդակով՝ Եվրամիության խորհրդարանի մակարդակով, Հայաստանին հասցեագրված աջակցություն և ուղերձ է։ Հերթական ուղերձը։ Սա առանձին վերցրած իրադարձություն չէ, և ըստ ամենայնի այն քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որը որդեգրել է Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ Դիրքորոշում, որն անցած մեկ-երկու շաբաթների ընթացքում իրար հաջորդած մի շարք իրադարձությունների տեսքով շատ ավելի առարկայական բնույթ ստացավ։

Նախ՝ Բրյուսելում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվեց բանաձև, որով ԵՄ անդամ երկրներին կոչ էր արվում արագացնել Եվրամիություն-Հայաստան Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։ Այդ բանաձևի ընդունումից հաշված օրեր անց ԵՄ անդամ միանգամից չորս երկրների խորհրդարաններ վավերացրեցին ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Նույն օրերին պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին պաշտոնական այցով մեկնելու է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ԵՄ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Անդրադառնալով այդ այցին՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Եվրամիությունում Նիկոլ Փաշինյանին կարժանացնեն շատ ջերմ ընդունելության. նման հայտարարություններ սովորաբար չեն հնչում երկրների ղեկավարների այցերից առաջ, ինչը ևս մեկ վկայությունն է Բրյուսելի կողմից Հայաստանին ու նրա ղեկավարությանը ցուցաբերած ընդգծված դրական վերաբերմունքի մասին։

Համագործակցության խորացման ու Հայաստանին աջակցելու վերաբերյալ արևմտյան ազդակներն ու ուղերձները չեն սահմանափակվում միայն Եվրամիության պաշտոնյաներով ու կառույցներով։ Գրեթե նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև արևմտյան ամենախոշոր ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեմյս Ապաթուրայը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է էլ ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անվերապահ աջակցում է Հայաստանի իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին՝ սկսված ներքին բարեփոխումների իրականացման հարցում։

Բրյուսել կատարելիք այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչից առաջ կառույցը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունները ևս պետք է շատ նշանային համարել։

Հայաստանի ուղղությամբ Արևմուտքից եկող աջակցության այսպիսի ուղերձներն իհարկե դրական են, սակայն ինչպես առիթ ենք ունեցել նշելու, դրանք ունեն նաև որոշակի վտանգներ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից այս գործընթացի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքով, խանդով։ Ռուսները առայժմ փորձագիտական շրջանակների միջոցով անգամ հասկացնում են, որ ի պատասխան արևմտյան կառույցների ու հատկապես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման՝ Հայաստանը կարող է ունենալ անվտանգության խնդիրներ։ Այլ կերպ ասած՝ պատերազմ Ղարաբաղյան ճակատում և ոչ միայն։

Այս առումով չափազանց կարևոր է Եվրախորհրդարանում կայացած քննարկման ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի արձանագրումը, որ Հայաստանի հետ Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը չունի աշխարհաքաղաքական բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։ Հայաստանի իշխանության ամենակարևոր խնդիրն այսօր այդ ուղերձը Ռուսաստանին հասցնելն է։

Ռուսաստանում ստերեոտիպային վերաբերմունք կա արևմտյան ցանկացած կառույցի հետ հարաբերությունը որպես հակառուսական քայլ ընկալելու առումով՝ այն դեպքում, երբ Հայաստանի նոր իշխանությունը ամենատարբեր առիթներով ու գրեթե բոլոր հարթակներից հայտարարել է, որ նախկին իշխանության արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, փոփոխության չեն ենթարկվելու։

Պետք է խոսել ռուսների հետ, Ռուսաստանի իշխանության, քաղաքական շրջանակների, փորձագիտական հանրության հետ Հայաստանի որևէ քայլ հակառուսականության պրիզմայով չդիտարկելու ու դրա արդյունքում հակադաշնակցային քայլեր չձեռնարկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում