Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը տապալման եզրին է

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի, և հավաքականը կարող է տապալվել:

Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ֆեդերացիայում խնդիրներն այնքան շատ են, որ չգիտենք ուրախանա՞նք, որ անցել ենք Եվրոպայի նախընտրական հաջորդ փուլ: Մենք հաջողություններ ունենք` հաղթել ենք եվրոպական առաջատար թիմերի: Մեզանից պահանջում են արդյունքներ, բայց վերաբերմունքը դեպի ազգային հավաքականը համարժեք չէ: Պետական մոտեցում չկա, և ֆինանսավորում չունենք: Հավաքականն իր արդյունքներով հասել է իր ներուժի գագաթնակետին և ավելին չի կարող անել: Պետք է պետության մոտեցումը փոխվի: Եթե ազգային թիմի նկատմամբ վերաբերմունքը շարունակելու է այս կերպ մնալ, ավելի լավ է թիմը չխաղա այլևս»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Պողոսյանի խոսքով` ֆեդերացիան նաև ֆինանսական խնդիրներ ունի: Բայց խնդիրն ընդհանուր վերաբերմունքն է: Հավաքականի առաջիկա մասնակցությունը միջազգային մրցաշարերին հարցականի տակ է: «Պետական ֆինանսավորումը, որն ունեինք, արդեն վերջացել է: Առաջիկայում Եվրոպայի առաջնություններին մասնակցել պատրաստվող երկու հավաքականների ծախսերը կրճատելու համար մենք հրաժարվում ենք օվկիանոսից այն կողմ ապրող մեր խաղացողներից»,-ասաց նա:

Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի կարծիքով ազգային ընտրանին այժմ նշաձողը հասցրել է մի բարձր մակարդակի, որին մեր երկիրը պատրաստ չէ: «Ազգային թիմը ոչ մի արտոնությունից չի օգտվում, ոչ մի հնարավորություն չունի: Ազգային թիմը գործում է այնպես, ինչպես մի ակումբ: Միակ բանը, որ թիմը ստանում է անվճար, համազգեստն է»,-շեշտեց նա:

Լրագրողների այն հարցին, թե «Օլիմպավանում» մարզվելու համար հավաքականն արդյոք, գումար վճարո՞ւմ է, Նազարյանը պատասխանեց. «Վճարում ենք ու մարզվում: Անձի կեցության համար վճարում ենք 9800 դրամ»:

Գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանն արդեն սկսնակ երկիր չէ բասկետբոլի աշխարհում, և մենք խաղում ենք եվրոպական ուժեղ հավաքականների հետ որպես հավասարը հավասարի: Ազգային թիմը չպետք է կախված լինի որևէ անհատից կամ կազմակերպությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում