Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

«Կդիմենք քննչական, դատախազություն, որից հետո՝ ԱԱԾ»․ զոհված զինվորի մայրը հույսեր է կապում Փաշինյանի հետ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ծնողներին, ովքեր տարիներ շարունակ պահանջում են պատժել իրենց որդիների մահվան մեղավորներին։ Սևազգեստ մայրերը մշտապես իրենց բողոքի ձայնը բարձրացրել են, սակայն անարդյունք։

Մայրերը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2010 թվականին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ արդեն 8 տարի է՝ շփվում են, վերջինս տեղյակ է խնդրին, բայց իրավապահ և պաշտպանական համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պետք է դուրս գան, գործերն էլ բացահայտվեն։

«Մենք շատ անգամներ ենք հանդիպել կառավարության ղեկավարների, տարբեր պաշտոնյաների հետ։ Այն տպավորությունն էր, որ այնտեղ օլիգարխներով հավաքված էին, ճնշող բան կար, իրենց համար ոնց որ մեկ լիներ զոհվածի մոր խոսքը։ Բայց երեկ, որ մտանք Նիկոլ Փաշինյանի մոտ, զուտ հասարակ, մարդկային, դեմքին նայում ես՝ գիտես, որ ինքն էլ տղա ունի, ծնողի դրության մեջ մտնում է։ Թեկուզ եթե ինչ-որ բան էլ չստացվի, գոնե գիտես՝ այդ դրական բաները թերությունների կեսն էլ փակում են։

Բայց որ նայում ես տգետներով հավաքված էին, երեխեքին տանում էին բանակ, կյանքը խլում էին ու մի հատ էլ ժպտում էին։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ամեն ինչ կանենք բացահայտելու համար։ Նա ասաց՝ քննչականին, դատախազությանը կասենք, եթե վերջում բան չլինի, ես կդիմեմ անվտանգության կազմին (ԱԱԾ-ին-խմբ․), որին ես վստահում եմ, դուք էլ վստահեք։ Այդ ժամանակ ինչ-որ մի բան կլինի։ Մեր գործերը բացահայտված են, բայց պաշտոնյաներ կան, որոնց ձեռք չի տալիս գործերի բացահայտումը։ Փաշինյանից հույսս չեմ կտրում, բայց որ ասեմ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ ինչ-որ բան․․․ »,- ներկայացրեց զոհված զինվորի մայրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում