Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե ոչ գիտակցությամբ, ապա բնազդով

ՌԴ նախագահ Մեդվեդևը հայտարարել է, թե իր համար ավելի ցանկալի է, որ ԱՄՆ նախագահ ընտրվի Բարաք Օբաման, քան որևէ այլ թեկնածու: Մեդվեդևը նման ցանկությունը բացատրել է նրանով, որ Օբամայի հետ իրենք լավ են աշխատում և ռուս-ամերիկյան հարաբերությունը հասել է բարձր մակարդակի: Իրականում Մեդվեդևը իհարկե թույլ է տվել մի սխալ, որը թերևս ամենևին չի տեղավորվում մոդեռնիզատորի իմիջի մեջ: Բանն այն է, որ մեկ այլ երկրի նախագահի ցանկությունը մի ուրիշ երկրի ընտրվելիք նախագահի անձի վերաբերյալ, ոչ միայն կոռեկտ չէ միջազգային դիվանագիտական պրակտիկայի տեսանկյունից, այլ նաև փաստացի միջամտության ձև է այլ երկրների ներքին գործերին:

Բայց Մեդվեդևին հասկանալ կարելի է: Նրան օդ ու ջրի պես պետք է Օբամայի աջակցությունը Ռուսաստանի նախագահի ընտրության գործում, և ՌԴ նախագահը փաստորեն գործարք է առաջարկում ԱՄՆ-ին՝ ես քեզ, դու ինձ: Բանն այն է, որ Պուտինը կարծես թե բավական լուրջ է տրամադրված ՌԴ նախագահի պաշտոնին վերադառնալու հարցում: Ընդ որում, տարբեր փորձագիտական շրջանակներ հավաստիացնում են, որ այդ հարցում Պուտինը փորձում է գործընկերային տարբերակներ որոնել Արևմուտքում, այսինքն Արևմուտքին հասկացնել, որ ինքն առավել արդյունավետ գործընկեր կլինի որպես ՌԴ նախագահ, քան Մեվեդևը: Բնական է, որ Մեդվեդևին այլ բան չի մնում, քան Արևմուտքից կառչելը, թեկուզ դիվանագիտական և միջպետական հարաբերությունների էթիկայի խախտումներով:

Այդպիսով, այդ ամենի մեջ ուշագրավն այն է, թե ինչ բարդագույն իրավիճակում է հայտնվել հայաստանյան ներքաղաքական ստատուս-քվոյի անխախտ երաշխավոր թվացող Ռուսաստանը: Պարզվում է, որ Ռուսաստանն ինքը ներկայումս ունի ստատոս-քվոյի ձևավորման ներքին լուրջ խնդիր: Անշուշտ, այդ խնդիրը երբեք չի արտահայտվի Մեդվեդևի և Պուտինի իրար դեմ ելնելով: Պարզ է, որ իրավիճակը բոլորովին այլ է և կան շատ նրբերանգներ, որ զսպում են այդպիսի զարգացումը: Բայց ակնհայտ է, որ պայքարը հասել է այնտեղ, որ Ռուսաստանի իշխանությունն արդեն բացահայտորեն «մուրում» է արևմտյան աջակցություն: Սա ըստ էության աննախադեպ վիճակ է Ռուսաստանի թե՛ քաղաքական մտքի, թե՛ այսպես ասած ռուսական ոգու տեսանկյունից:

Իսկ ինչո՞վ է ռուս-ամերիկյան այդ հարաբերությունը հատկանշական և հետաքրքրական մեզ համար: Նախ և առաջ, իհարկե հենց ինքնին հետաքրքրական է, քանի որ խոսքը ռուս-ամերիկյան հարաբերության մասին է, այսինքն մեր գտնված տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկու գլոբալ խաղացող-մրցակիցների մասին: Եվ եթե այդ հարաբերությունն ինքնին մեր երկրի հետ ուղղակի առնչության եզրեր չունենար էլ, ապա միևնույն է էլի հետաքրքրական ու կարևոր էր: Սակայն, նկատի ունենալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Ռուսաստանի ավանդական դերը, ինչպես նաև վերջին ամիսներին հայ-ամերիկյան հարաբերության մեջ քաղաքական կոմպոնենտի նկատելի բարձրացումը, պետք է փաստենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունն ուղղակի առնչություն ունի կամ կարող է ունենալ Հայաստանի համար: Ու ներքաղաքական այն զարգացումները, որոնք ներկայումս կան, թերևս հենց հանդիսանում են ռուս-ամերիկյան հարաբերությունում առկա ոգու փոփոխության արտահայտություն: Անգամ եթե համարենք, որ ներքին գործընթացն ինքնին չի հանդիսանում ռուս-ամերիկյան որևէ սցենարի ուղղակի իրականացում, միևնույն է, գրեթե աներկբա է, որ այն ազդված է այդ հարաբերության ներքին տրանսֆորմացիաներով:

Հայաստանի ներքաղաքական սուբյեկտները, և հատկապես իշխանությունը, չէին կարող չնկատել և չզգալ այդ տրանսֆորմացիաները, Հայաստանի ներքաղաքական գործընթացների, ներքին ստատուս-քվոյի ձևավորման ավանդական մեխանիզմներում առկա որոշակի փոփոխությունները: Իսկ այդ զգացողության առկայության պարագայում ներքին սուբյեկտների, այդ թվում իշխանության վարքի փոփոխությունը դառնում է գրեթե անխուսափելի, եթե անգամ ոչ գիտակցության, ապա գոնե ինքնապաշտպանության բնազդի թելադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում