Tuesday, 06 12 2022
ՀՀ մի շարք մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է, Աշոցքում ձյուն է տեղում
00:58
Մունդիալ-2022․ Պորտուգալիան ջախջախիչ հաղթանակ տարավ 1/8-րդ եզրափակիչում
Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել այրվածքներ ստացած 1.5 տարեկան երեխա
Կարճ ասած՝ զգուշացեք, list. am-ի կեղծ կայքերով քարտից փող գողացող ժուլիկները հայերեն են սկսել գրել․ Սամվել Մարտիրոսյան
Սուրեն Պապիկյանը Հովհաննես Բաղրամյանի թոռանը պարգևատրել է գերատեսչական մեդալով
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ
«Ապացույցների» հետազոտումը չի հիմնավորել Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը երկարացնելու անհրաժեշտությունը
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը
Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել են նոր ծրագրեր
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը
Փրկարարներն արգելափակված երթուղայինից քաղաքացիների են դուրս բերել
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Խմիչքի արտադրությունը հոկտեմբերին 20 մլրդ 742 մլն դրամ է եղել
Լաչինը այլևս միջանցքի մաս չի կազմում. հարցը վերածվելու է նոր խնդրի
«Եվրատեսիլ»-ին ցածրորակ երաժշտություն է, երեխաների սեքսուալիզացիային կտրականապես դեմ եմ
21:58
Մունդիալ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս է թողնում Իսպանիային
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցելու ամենատարբեր եղանակներ, բայց «տանգոն մենակ չեն պարում»
Հունվար-հոկտեմբերին հանքարդյունաբերության ծավալը կազմել է 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ
Դեկտեմբեր 6-ին Հայաստանում ծնունդների թիվը 151
Հունվարից հոկտեմբեր անշարժ գույքի ոլորտի շրջանառությունը 76 մլրդ 381 մլն դրամ է կազմել
Ռոբերտ Քոչարյանը «թռել» է երկրից
21:10
Դատի են տվել Նուբար Աֆեյանի Moderna-ին
Մանկական տոնն ու ներքաղաքական դատարկությամբ մեծերի կռիվը
Վերապատրաստման դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար
Մեր եղբայրները իրենց կյանքը զոհել են, որ մեր մանուկներն ուրախանան ձեզ բթացնող տոնածառերով
ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը
Ադրբեջանի ագրեսիան ուղղված է նաև մեր տնտեսության դեմ. Արմեն Խաչատրյան

Պայթյուն Մարտի 1-ի գործում. դոմինոյի էֆեկտը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ անշուշտ ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, որ նրան ներկայացվող մեղադրանքը ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան: Միքայել Հարությունյանն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, և նա ըստ էության ենթակա էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր:

Այդպիսով, ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Միքայել Հարությունյանը կա՛մ չի ընդունում մեղադրանքը, թեև կարծես թե Հատուկ քննչական ծառայության տրամադրության տակ են փաստեր, փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որ դեռևս 2008 թվականին հրապարակել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ըստ այդմ՝ Միքայել Հարությունյանին ըստ էության կմնա կա՛մ ընդունել այդ ամենը և հայտարարել, որ դա եղել է բացառապես իր նախաձեռնությունը, կա՛մ հայտարարել, որ ինքն ընդամենը կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանը: Ո՞ր տարբերակը կընտրի Միքայել Հարությունյանը:

Սակայն հարցն ունի նաև այլ տեսանկյուն: Իսկ ո՞ր տարբերակը կընտրի Ռոբերտ Քոչարյանը: Նա կընտրի Միքայել Հարությունյանին մենակ թողնելո՞ւ տարբերակը, սպասելու, թե ինչ կասի Հարությունյանը, որը ներկայումս բավականին տարեց պաշտոնաթող զինվորական է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվությունը չի թողնի Միքայել Հարությունյանի վրա և չի սպասի, թե ինչ կասի կամ կանի նա, այլ հենց ինքը կհայտարարի, որ Միքայել Հարությունյանը ընդամենը կատարել է իր հրամանները, և ըստ այդմ՝ նրան վերագրվող մեղադրանքի գլխավոր հասցեատերն ինքն է:

Իհարկե, դա չափազանց դժվար քայլ է, բավականին պատասխանատու և իսկական տղամարդկություն պահանջող քայլ: Կանի՞ այդպիսի քայլ Քոչարյանը: Այսպես թե այնպես՝ ակնառու է, որ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը պայթյուն է Մարտի 1-ի գործով, որը բացում է տասը տարի խցանված ընթացքը, և պաշտպանության նախկին նախարարին ներկայացվող մեղադրանքը ըստ էության անխուսափելիորեն տանում է ոչ միայն դեպի Ռոբերտ Քոչարյան, այլ նաև դեպի ընտրված նախագահ Սերժ Սարգսյան, դեպի ԱԺ ղեկավարություն և պատգամավորներ, որոնք Մարտի 1-ին արտակարգ դրության հարց են քվեարկել: Միքայել Հարությունյանի դեմ մեղադրանքը ուղղակի անխուսափելի է դարձնում այդ բոլոր սուբյեկտների հարցաքննությունը՝ առնվազն:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ այդ շրջանակում ներառվում է, այսինքն՝ չի կարող չներառվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետը՝ Սեյրան Օհանյանը, որը ևս Մարտի 1-ին հաջորդած իրավիճակում ունեցել է դերակատարում և առնվազն պետք է պատասխանի հարցերի:

Այդպիսով, տասը տարի անց Մարտի 1-ի գործը հայտնվում է լիովին նոր իրավիճակում՝ դոմինոյի էֆեկտով, երբ բավական է ձեռք տալ մեկին, և քանդվելու է ամբողջ շարքը:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում