Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հինգ շրջան հանձնե՞լ. ռուս փորձագետները մեկնաբանում են Դուգինի՝ Բաքվում արած հայտարարությունը

Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում հուլիսի 1-ինտեղի է ունեցել «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են «Իզբորյան» ակումբի և Միջազգային եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք: Ֆորումի մասնակիցները այցելել են նաև ադրբեջանական բանակի դիրքեր և հաջողություն մաղթել զինծառայողներին։ Պաշտոնական Երևանը Բաքվում տեղի ունեցած միջոցառումըհամարում է բեմականացում։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մասնավորապես նշում է. «Դուք կարծում եք՝ ռուս «փորձագետները», որոնք Բաքու են հասելիրենց փողերով, պետք է ա՞յլ բան ասեին։ Հասկանալի է, որր այդ ամենը մանրակրկիտ պատրաստված բեմականացում էր, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին»,- ասել է նա։

Թեպետ ռուս հայատյաց գործիչները Բաքվում ներկայանում և ընդունվում են որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցներ, REGNUM գործակալության խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Բաքվում տեղի ունեցածըֆորում անվանել պետք չէ, ընդամենը քարոզչական հավաք էր. «Կարող են անունը դնել նաև համաշխարհային կոնգրես, բայց իրականում դա ագիտացիոն, քարոզչական միջոցառում է, ոչ ավելին։ Անկեղծ ասած՝ մեկնաբանելու բան չկա՝ բոլորին ամեն ինչ պարզ է»,- ասաց նա։

Բաքվում տեղի ունեցած հավաքի մասնակիցները բավականին ուշագրավ հայտարարություններ են արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Դուգինը, իրեն իրավունք վերապահելով, խոսել է ողջ Ռուսաստանի անունից, հայտարարել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մասը։

Ուշագրավ և թերևս մեզ համար ոչ անակնկալհայտարարություն է հնչել նաև ղարաբաղյան հիմնահարցիվերաբերյալ։ Ալեքսանդր Դուգինը մասնավորապես նշել է՝ Մոսկվան, Բաքուն և Երևանը ունեցել են կարգավորման նախնական պլան, ըստ որի՝ հինգ շրջան պետք է հայկական կողմը տար Ադրբեջանին և դա, ըստ իրեն՝ կարող էր լինել հակամարտության կարգավորման առաջին փուլը, որին կհաջորդեին նաև մյուս քայլերը։ Ըստ Դուգինի՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է սպասել միայն, որ ինքը դառնա վարչապետ, բայց պլանը ձախողվել էՀայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Ես գիտեմ միայն, որ Սերժ Սարգսյանը նման պլան ունեցել է, բայց դրան դեմ էր թե՛ Հայաստանի ողջ քաղաքական կլանը և թե՛ Լեռնային Ղարաբաղը, և խոսել այն մասին, որ նման պլանը կարող էր իրագործվել, հիմք չկա»,-ընդգծեց Կոլերովը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է, որ այդ մարդկանց հայտարարությունները չեն կարող ազդել հայ-ռուսական հետագա հարաբերությունների վրա. «Նրանք մշտապես հայտնի են եղել որպեսԱդրբեջանի կողմնակիցներ։ Նրանց հայտնվելն այնտեղ ոչինչ չի նշանակում։ Այդ միջոցառումը Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ որևէ առնչություն չունի։ Մոսկվան իր դիրքորոշումն ունի այդ հակամարտության կարգավորման հարցում և դա հայտնի էբոլորին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Բաքվում տեղի ունեցած խորհրդաժողովը, ասաց՝ Մոսկվայում կան մարդիկ, որոնք աշխատում են Ադրբեջանի ուղղությամբ, կան նաև հայկական ուղղությամբ աշխատողներ. «Ես սա չէի համարի Մոսկվայի կողմից ազդակ, որովհետև բավականինհաճախ պարոն Դուգինը, Մարկովը և մնացածը այդպիսի դիրքորոշումներ են հայտնում։ Բայց կան նաև Զատուլինն ու այլ գործիչներ, որոնք պաշտպանում են Հայաստանին»,- ասաց նա։

Դուգինի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հիշատած պլանի մասին, մեր զրուցակիցն ասաց հետևյալը. «Այդքան էլ տեղին չէ խոսել կարգավորման պլանիմասին։ Ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս պլան բառն օգտագործելն այնքան էլ ակտուալ չէ։ Ըստ իս՝ եղել են քննարկումներ և բավականին ակտիվ զարգանում էին։ Ես դա հնարավոր համարում եմ՝ Սերժ Սարգսյանը կարող էր գնալ նման քննարկումների՝ շատ լավ իմանալով, որ վերջին պահին կարող է հրաժարվել՝ ինչպես և անում էին բոլոր ղեկավարները հակամարտության կարգավորման ողջ պատմության ընթացքում։ Բայց դա ոչ մի դեպքում չէր կարող պլան լինել։ Ընդ որում, Բաքվում ևս շատ լավ հասկանում են, որ դա պլան չէ։ Դա ոչ թե բուն բանակցությունների պլան է, այլ բանակցությունների շուրջ քննարկումներ»,- եզրափակեց Վադիմ Դուբնովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում