Հայաստանում Փարիզի դեսպանատունը դեկտեմբերի 12-ին մայրաքաղաքի շքեղագույն պանդոկներից մեկում՝ «Էնտերկոնտինանտալ»-ում, կազմակերպվել էր մեծարանքի երեկույթ՝ ի պատիվ օպերայի աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի, նշելու նաև նրա «Հայաստան-Արցախ. քրիստոնեության կղզյակներ» ալբոմի լույս ընծայումը:
Այս առթիվ Փարիզ էին ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որոնք հովանավորում էին երեկույթը:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը, պանդոկի մուտքը պատված էր թռուցիկներով՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի: «Հայկական Վերածնունդ»-ի անդամները դերասան Վարդան Պետրոսյանի անարդար բանտարկությունը դատապարտող թռուցիկներ էին բաժանում երեկույթի մասնակիցներին: Կազմակերպիչները նմանատիպ բովանդակությամբ հատուկ նամակ են հղել Շառլ Ազնավուրին: