Երկուշաբթի, հուլիսի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն՝ տարբեր տեսակի զորքերի, զորամիավորումերի և բանակի միավորումների ներգրավումով։
Զորավարժություններին 20 հազար զինծառայող է մասնակցելու։
Զորավարժությունները տևելու են մինչև հուլիսի 6–ը։
Պաշտպանության նախարար գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը, շաբաթ օրը կայացած ՊՆ ծառայողական խորհրդակցության ժամանակ ասել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը «օկուպացված տարածքների ազատագրման» համար զորքերի գործողությունների տարբեր սցենարների մշակումն է։