Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Իրադրությունը շատ վտանգավոր է․ տարածաշրջանում ձևավորվել է մի նոր հակահայ «եռյակ միություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ԳԽ և ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։

-Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հակառակորդի մեծ կուտակումները և զորքերի տեղաշարժերը: Արդյո՞ք սա կարող է պատերազմի նախապատրաստություն լինել, թե՞ պարզապես ուժի ցուցադրություն է:

-Արտաքնապես և՛ մեկը, և՛ մյուսը: Բայց կարևորն այն է, թե ինչո՞ւ այդ աննախադեպ լայնամասշտաբ կուտակումերն ու տեղաշարժերը թափ առան հենց վերջին ամիսների ընթացքում, երբ Հայաստանում սկսվեց հեղափոխական շարժումը, և տեղի ունեցավ իշխանափոխություն: Այս առումով դիտարկելով Ադրբեջանի հիշյալ գործողությունները, խաբուսիկ տպավորություն է առաջանում, թե դա ուղղակի «ուժի ցուցադրություն» է կամ «պատերազմի նախապատրաստություն»: Ժողովրդական խոսք կա, թե «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»: Հարցն այն է, թե Ադրբեջանի համար արդյոք եկե՞լ է տասնյակ տարիներով կուտակվող զենքը գործի դնելու ժամանակը: Միաժամանակ, արդյո՞ք ներքին և արտաքին պայմանները նպաստավոր են Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու գործում:

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից նման կուտակումները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ գերտերություններից որևէ մեկը, ասենք, Ռուսաստանը, աջակցի կամ հրահրի նոր ռազմական գործողություններ:

-Իրականությանը պետք է բաց աչքերով նայել և ցանկալի երևակայությունների գրկում չմնալ: Սա վերաբերում է հատկապես հայ զինվորականությանը և քաղաքական ղեկավարությանը: Անցած երկու տասնյակ տարիներին երբեք միջազգային հարաբերությունների լարվածությունն այնքան չի սրվել, ինչպես հիմա է՝ արևմտյան միասնականությունը ճեղքեր է տվել, ընթանում է տնտեսական պատերազմ, ավելացել են տեղական հակամարտությունների թիվը և սրվածությունը, միլիտարիզացիայի ախտով են վարակվել որոշ գերտերություններ և այլոք, և այլն, այլն: Մեզ համար առավել վտանգավորն այն իրողությունն է, որ մեր տարածաշրջանում, փաստորեն, արդեն ձևավորվել է մի նոր հակահայ «եռյակ միություն»՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց տնտեսական և քաղաքական շահերը համակողմանիորեն համընկնում են: Կարճ ասած՝ միջազգային սրվող այս և այսպիսի այլ իրողությունների հաշվառմամբ է Ադրբեջանը զարգացնում իր վերոհիշյալ ագրեսիվ սպառնալիքները՝ վստահ լինելով, որ այդ եռյակի իր դաշնակիցները և միջազգային աղմկոտ անտարբերությունը կնպաստեն մարսել «կատարված փաստը»: Մյուս կողմից, չմոռանանք ռուս կայսերապաշտների ավանդական ոխակալությունը և հայկական հեղափոխության նկատմամբ նրանց վատ քողարկված ատելությունը: Իրադրությունը համարում եմ շատ վտանգավոր:

-Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում:

-Դեռ չեմ համարում, որ այդ անելիքների բացահայտ թվարկման կարիքը կա հատկապես նշված դաշտերում: Նախ և առաջ, Հայաստանի նոր ղեկավարությունն է պարտավոր գիտակցել ստեղծված ծայրաստիճան վտանգավոր դրությունը և ըստ այդմ որոշումներ կայացնել երկրի ներքին և արտաքին իրադրությունը համապատասխանեցնելու ստեղծված իրավիճակի պահանջին: Քաղաքական առումով, կարծում եմ, ներկայումս շտապ ու վճռական քայլերով է պետք իրականացնել իշխանական հիերարխիայի կայունացում:

-Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրապնդվել են՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, Ադրբեջանում՝ բռնապետություն: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնի դերը, մի փոքր ուռճացված չէ՞ այն: Ընդհանրապես, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացն ի՞նչ ընթացք կարող է ունենալ:

-Դա այդքան էլ այդպես չէ: Արևմուտքն ունի իր հաշվարկը: Հայաստանի և հայերի առումով Արևմուտքը որոշակիորեն արժևորում է մեր բավականին ստվար և ազդեցիկ Սփյուռքը, հարավկովկասյան բարդ տարածաշրջանում և քրիստոնեա-իսլամական սահմանին գտնվելու հանգամանքը և այլևայլ մասնակի հանգամանքներ: Արևմուտքի համար չափազանց անընդունելի է այն, որ հայերն այդպես էլ չեն ուզում դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից: Նրանք անլուրջ են համարում ռուսական արջի գրկում ժողովրդավարություն կառուցելու հայերի երազանքը: Իսկ ահա Ադրբեջանը համարվում է որոշակիորեն անկախ երկիր, որն իր անկախության ոչ մի բաղադրիչ չի զիջել Ռուսաստանին: Ադրբեջանցիները նավթ ու տարանցիկ կոմունիկացիաներ ունեն: Ադրբեջանը կամրջի դեր է կատարում ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, մասնավորապես՝ Աֆղանստան և Կիրգիզիա մուտք գործելու հարցում: Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքը կտրական վերապահումներ ունի ժողովրդավարական հարցերում, թուրքական և իսլամական աշխարհներում նրա հաճախակիորեն անցանկալի դիրքորոշումների վերաբերյալ և այլն: Ահա այս և այլ իրողությունների հաշվառմամբ է Արևմուտքն արտահայտում իր չեզոք վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցությունների հանդեպ: Չնայած ներկայումս ես չեմ տեսնում այն օրակարգը, որը դրված կլինի բանակցությունների սեղանին, բայց և անհնար չեմ համարում կողմերի վերադարձը անցյալ դարի 90-ականների օրակարգին:

Միաժամանակ համարում եմ, որ այսօրվա հայ դիվանագիտությունը պատրաստ չէ նույնիսկ դրան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում