Tuesday, 16 04 2024
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Նախիջևանի ուղղությամբ լարվածության աճը Երևանին սկզբունքային հարցադրումների առաջ է դնում

Հանգստյան օրերին իրավիճակը խիստ լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ փոխհրաձգության ընթացքում թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող:

Ըստ տեղեկությունների, հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել, և հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների և զինվորների ուղղությամբ:

Բոլորն արձանագրում են, որ նախիջևանյան ճակատում առաջին անգամ ենք դիրք ոչնչացնում: Իհարկե այդպես չէ, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում լարվածությունը դառնում է խրոնիկ՝ դառնալով լայնամասշտաբ պատերազմի նախանշան: Անհրաժեշտաբար մեր պետական համակարգն ու հանրային կարծիքը պետք է ադապտացվեն այս իրականությանը. պատերազմի մեծացման ռիսկը ստիպում է վարել ավելի օպտիմալ և նպատակային քաղաքականություն բոլոր ոլորտներում:

Այնուամենայնիվ, նախիջևանյան հատվածում անցած երկու օրերին տեղի ունեցածը մի քանի հարցադրումներ է ծնում: Նախ՝ էապես փոխվել է Ադրբեջանի մարտավարությունը: Մենք մշտապես սովորել էինք, որ էսկալացիա կամ նույնիսկ պատերազմի սանձազերծում տեղի է ունենում առաջնագծի արցախյան հատվածում. այս անգամ Ադրբեջանը կրակում է Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ՝ հավանաբար ունենալով որոշակի երաշխիքներ, որ ՀԱՊԿ-ը պատշաճ աջակցություն Հայաստանին չի ցուցաբերելու: Իհարկե, շատ հնարավոր է, որ Ադրբեջանն առայժմ Մոսկվայից նման երաշխիքներ չի ստացել, և նախիջևանյան հատվածում կրակոցները հենց Մոսկվայի ռեակցիան ճշտելու միջոց են:

Այս համատեքստում խիստ սկզբունքային են դառնում մի քանի հարցադրումներ: Արարատի մարզում հակառակորդի կողմից մեր քաղաքացիական հասարակության ուղղությամբ կրակելու փաստերի առիթով Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմե՞լ է, եթե այո՝ ի՞նչ պատասխան է ստացել Երևանը: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, ապա ո՞րն է պատճառը. Երևանում թերագնահատում են պատերազմի վերսկսման ռիսկե՞րը, թե՞ ՀԱՊԿ պոտենցիալը: Այս հարցերի պատասխաններն էական են՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի հնարավորությունները, տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, նաև պատերազմի ռիսկերը գնահատելու առումով:

Մեր երկրորդ հարցադրումը գուցե առաջինի համեմատ ավելի լոկալ բնույթի է, սակայն դարձյալ խիստ էական է և վերաբերում է մեր պետական մարմինների աշխատաոճին: Իհարկե, պետական լրատվության խնդիրն է հասարակության շրջանում թույլ չտալ խուճապային տրամադրությունների տարածում, մյուս կողմից՝ անորոշությունը ծնում է տարբեր ասեկոսեներ, որոնց ազդեցությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Կարծում ենք՝ հասարակությունն ավելի հանգամանալից տեղեկատվության անհրաժեշտություն ունի, մասնավորապես՝ ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ կա՞ն, թե ո՞չ:

Առաջնագծում իրավիճակի լարվածությունն ավելի իրական է դարձնում պատերազմի վերսկսման վտանգը: Այս իրավիճակում իշխանության քաղաքականությունն առավելապես միտված պետք է լինի հասարակական կոնսոլիդացիայի ապահովմանն ու ռեսուրսների օպտիմալ, արդյունավետ օգտագործմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում