Ուելսի թանգարանի և Լեյսթերի համալսարանի գիտնականները բացատրել են Սթոունհենջի կառույցների ծագումը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Antiquity պարբերականում։
Մասնագետները կրկնակի ուսումնասիրել են երկրաբան Հերբերթ Թոմասի աշխատանքները, որն առաջինն է ներկայացրել այն հիպոթեզը, որ քարերը բերվել են Փրեսելիի սարերից։ Նրա տեսության համաձայն՝ դրանք տեղափոխել են նավակով։
Գիտնականների կարծիքով՝ քարերը նախ կենդանիների միջոցով իջեցրել են Մոնոու գետի ափ, իսկ հետ տեղափոխել Սևերն գետի միջոցով։