Monday, 05 06 2023
11:00
Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
Առեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներ
10:30
Ուկրաինան սկսել է հակահարձակումը. ՌԴ ՊՆ
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱԽ քարտուղարին
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
09:09
Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը

Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը «ծռերին»

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ քաղաքական հայտարարություներ է արել` ընդհանուր գծերով ձևակերպելով առաջիկա ամիսների զարգացումների ուրվագիծը:

Փաշինյանը հասկացրել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ իր կուսակցության քննարկումները սահմանափակվում են «Ելք» դաշինքի ներսում: Սա հստակ ուղերձ է, թե վաղաժամ են «Ելքի» տրոհման կամ լուծարման մասին խոսակցությունները: Անշուշտ, Փաշինյանի համար խնդիր չէ առաջիկա ընտրություններին մասնակցել սեփական կուսակցական ցուցակով և ստանալ մեծամասնություն. համենայնդեպս` դա են հուշում հեղափոխության տրամաբանությունը և Փաշինյանի բարձր վարկանիշը: Մյուս կողմից` քաղաքական կարճատեսություն կլինի գործընթացները դիտարկել լոկալ հարթության վրա` սահմանափակվելով միայն առաջիկա ընտրություններով: Հեղափոխության քաղաքական թիմն ավելի ներկայացուցչական և բազմակենտրոն դարձնելու անհրաժեշտություն կա, ինչը հուշում է, որպեսզի Փաշինյանը մտածի ոչ թե այսրոպեական, այլ` հեռանկարային լուծումների մասին: Հենց այս համատեքստում կարևոր է «Ելք» դաշինքի պահպանումը, որի քաղաքական բազմազանությունը Փաշինյանին թույլ կտա մեծացնել մանևրելու իր հնարավորությունը:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը պոտենցիալ դաշնակիցների թվում չի նշում ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, որոնց հետ հիմա կոալիցիոն հարաբերությունների մեջ է: Կամ Փաշինյանն այս երկու կուսակցություններին ի սկզբանե համարել է ժամանակավոր գործընկեր, կամ էլ` երկու ամիսների ընթացքում ժամանակավոր կառավարության գործող մոդելն ամբողջովին բացահայտել է իր քաղաքական սնանկությունը, անարդյունավետությունը: Փաստացի առաջիկա ընտրություններում Փաշինյանի կոալիցիոն գործընկերները, հատկապես` ԲՀԿ-ն, լինելու են նրա մրցակիցները:

Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանն ամենաուշագրավ հայտարարությունն արել է իր կուսակցության և Ժիրայր Սեֆիլյանի թիմի հարաբերությունների մասով: Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս նոր ուժեր են ձևավորվել, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, և որոնց մեջ են նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», արդյոք կհամագործակցի այդ ուժերի հետ, Փաշինյանը կտրուկ արձագանքել է. «Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»:

Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով կասկածի տակ է դնում «ծռերի» քաղաքական բնույթը և, ըստ էության, բացառում է նրանց հետ համագործակցությունը` տողատակում հասկացնելով, որ ընդհանուր ոչինչ չունի այն ուժերի հետ, որոնց համար խորթ չէ քաղաքական բռնությունը:

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները դառնալու են թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունը` վերջնականապես փակելով հակահեղափոխության, ինչպես նաև` քաղաքական բռնության, այսպես կոչված` «մաուզերականության» ճանապարհը: Խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները մարգինալացնելու են ինչպես հակահեղափոխությունը, այնպես էլ` քաղաքական արմատականությունը լեգիտիմացնելու փորձերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում