Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Չավուշօղլուն Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն ամառային նստաշրջանի առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ մամլո ասուլիս է տվել՝ անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը.

«Պետք է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «սերտորեն կապված է» Կազանում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ։ Թուրքիայի վարչապետը նույնպես առաջադրել է մի շարք նախապայմաններ՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար։

Նա ընդգծել է, որ եթե այդ պայմանները բավարարվեն, ապա թուրքական խորհրդարանը «կվավերացնի» հայ-թուրքական արձանագրությունները։ Այստեղ խոսքը գնում է երկու երկրների միջև համաձայնագրի կնքման մասին, որը ներառում է մի շարք պայմաններ։ Այդ պայմանների թվում կան նաև չգրվածները (փաստաթղթում տեղ չգտածները)։ Դուք դա գիտեք։

Այժմ արձանագրությունների վավերացումը կախված է երկու երկրների կողմից այդ պայմանների ընդունումից։ Այդ արձանագրությունները ստորագրվել են Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ»։

Փաստորեն, այս հայտարարությամբ Չավուշօղլուն միտումնավոր բարձրաձայնում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացին մասնակցած Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի անունները, քանի որ նրանք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ։ Նման կերպ Չավուշօղլուն փորձում է արդարացնել կամ հիմնավորել իր երկրի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շաղկապումը ղարաբաղյան հակամարտության գործընթացի հետ։

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խոստմանը, ապա նա «մոռանում» է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ, որի անդամն է նաև Չավուշօղլուն) հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի հաջողվել անգամ 330 մանդատ ստանալ։

Դա նշանակում է, որ ԱԶԿ-ն միայնակ ի վիճակի չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդիրը ներկայացնել թուրքական խորհրդարանի հաստատմանը, քանի որ քվեարկության դրվելուց առաջ նախ այդ հարցը պետք է հավանության արժանանա 550 հոգանոց Մեջլիսի նվազագույնը 330 պատգամավորի կողմից։ Իսկ արձանագրությունների վավերացումն արդեն իսկ պահանջում է 367 պատգամավորի աջակցություն։

Պետք է նկատել, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ԱԶԿ-ն ի վիճակի չեղավ խորհրդարանի հավանությանն արժանացնել մի շարք կետեր, քանի որ որոշ ԱԶԿ-ականներ դեմ էին քվեարկել իրենց կուսակցության առաջադրած սահմանադրական ուղղումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում