Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Փաշինյանի բացած «նոր էջը». գնդակը գլխավոր դատախազի դաշտում է

100 տարվա գործունեության ընթացքում Դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թթ-ի հայտնի իրադարձություններից, որ մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել է որպես 37 թվական. ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշելով նաև անկախությունից հետո դատախազության գործած ակնհայտ ապօրինությունների մասին:

«Դատախազության համար ևս նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ Դատախազության համար»,- ասել է Փաշինյանը և սա նրա այսօրվա խոսքի ամենածրագրային կտորն է, եթե նկատի ունենանք դատախազության, այսպես կոչված, հակասական կարգավիճակը թավշյա հեղափոխությունից հետո:

Մի կողմից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս ընթացքում չի արել որևէ սկզբունքային քայլ, որով հակադրված լինի թավշյա հեղափոխության համատեքստին, մյուս կողմից` դատախազությունում շարունակում է գործել հին թիմը, որն ասոցացվում է ոչ թե օրինականության, այլ` քրեաօլիգարխիայի հետ:

Հեղափոխության հաղթանակից հետո Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջը խիստ ակտուալ էր, նույնիսկ մի քանի ցույցեր անցկացվեցին դատախազության շենքի մոտ: Մյուս կողմից` խնդրի իրավա-քաղաքական հանգուցալուծումը գրեթե անհնար է, որովհետև գործող խորհրդարանում չափազանց դժվար է լինելու պատգամավորների 3/5-ի ձայներն ապահովել` Դավթյանին անվստահություն հայտնելու և նոր գլխավոր դատախազ ընտրելու համար:

Խնդիրը բարդանում է նաև կադրային աղքատիկ ռեսուրսների  հետևանքով. նոր կառավարության կադրային լուծումը ՀՔԾ-ում միանշանակ չի ընդունվել, դեռևս նշանակված չէ Քննչական կոմիտեի նոր ղեկավար, հեղափոխության կադրային ռեզերվում հաստատ հարմար թեկնածու չկա նաև գլխավոր դատախազի պաշտոնի համար:

Ըստ այդմ` Փաշինյանը որոշել է դեակտուալացնել Արթուր Դավթյանի հրաժարականի կամ պաշտոնանկության թեման` առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որևէ կարծիք հայտնել, որովհետև չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի հնարավորության մասին հարցին: Վարչապետն ասել է, թե ինքը վենդետայի տրամաբանությամբ չի առաջնորդվելու: «Մեր խնդիրն է՝ ապահովել հանրային համերաշխությունը, և ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Ես քայլեր եմ տեսնում այդ ուղղությամբ և հույս ունեմ՝ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի, թե՛ օրենքի, թե՛ հանրային կարծիքի տեսակետից»,- ասել է վարչապետը:

«Նոր էջ», ըստ ամենայնի, բացվում է ոչ միայն ու ոչ այնքան դատախազության, որքան` հենց Արթուր Դավթյանի համար, որին Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մեկ տարի ժամանակ է տվել` հետհեղափոխական Հայաստանի քաղաքական և ինստիտուցիոնալ նոր իրողություններին ադապտացվելու համար:

Դավթյանը կարող է ապացուցել, որ պահանջարկված է նոր Հայաստանում` նոր խորհրդարանի պարագայում նույնպես դեակտուալացնելով իր պաշտոնանկության թեման, մյուս կողմից` նա կարող է դառնալ հեղափոխության երկրորդ ալիքի հիմնական թիրախներից մեկը, եթե օրինականության ապահովումը նույնացնի քաղաքական կոնյուկտուրայի, նոր իշխանության շահերի հետ:

Գուցե պասրադոքսալ հնչի, սակայն Արթուր Դավթյանի սկզբունքայնության պարագայում շանսեր են առաջանում դատախազության անկախության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման համար, որովհետև գործող դատախազը կառավարություն ձևավորած քաղաքական թիմի անդամ չէ, ինչն ավելի անկաշկանդ է դարձնում նրա գործունեությունը:

Ամբողջ խնդիրն այն է, թե Արթուր Դավթյանը ինչքանո՞վ է պատրաստ որակյալ գործունեության, երբ չի գործում հրահանգների, քաղաքական կամ կոռուպցիոն պատվերների ռեժիմը:

Փաշինյանը «նոր էջ» է  բացել Դավթյանի համար, հիմա գնդակը նրա դաշտում է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում