Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Բացահայտվեց շատ փող. հեղափոխության նուրբ խնդիրը

Իրավապահների վերջին օրերի ակտիվ գործունեությունը բացահայտեց ոչ միայն Հայաստանում կոռուպցիոն սխեմաների առկայությունը, որոնք գործել են պետական ամենաբարձր մակարդակով՝ միաժամանակ ամենախորը արմատներ ունենալով նաև տարաբնույթ շերտերում, այլև բացահայտեց մի պարզ բան էլ՝ որ Հայաստանում իրականում փող կա, շատ կա, և խնդիրը ոչ թե փողն է, այլ դրա բաշխման և գեներացիայի մեխանիզմները: Հայաստանւմ փող շատ կա, չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան այդ փողը ծառայեցնել հանրային և պետական նպատակների: Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրը ունի մի նուրբ առանձնահատկություն:

Բանն այն չէ, որ փողը պետք է պատկանի բոլորին, հավասարաչափ բաշխված լինի բոլորի միջև: Այսինքն՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացներում կա այն նուրբ պահը, երբ հանրության մեջ պետք է անհանդուրժողություն ձևավորվի կոռուպցիայի, անօրինականության դեմ, ոչ թե, այսպես ասած, հարստության: Այսինքն՝ հանրային մտածողության ու արժեհամակարգի թիրախում պետք է լինեն ոչ թե հարստությունը, հարուստները՝ որպես երևույթ, այլ հարստության ծագումը, եթե այն ապօրինի է:

Ներկայումս թվում է, թե դա առանցքային խնդիր չէ, սակայն իրականում սա հասարակական առողջության, հանրային օրգանիզմի բնականոն զարգացման տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող հանգամանք է՝ հարստությունը չպետք է լինի դատապարտելի, դատապարտելի պետք է լինի որևէ բանի տանող անօրինական ճանապարհը, այդ թվում՝ հարստության տանող անօրինական ճանապարհը, կեղծիքով, ստով, խաբեությամբ և ապօրինությամբ եղած որևէ բան, այդ թվում՝ ստեղծված հարստություն:

Դա պետք է լինի դատապարտելին: Իսկ հարուստներ պետք է լինեն, և փողի բաշխման հարցը հարուստների բացակայություն կամ չեզոքացում չէ, որ ենթադրում է, այլ հենց օրինական այնպիսի կարգավորումներ և հանրային այնպիսի արժեհամակարգ ու մտածողություն, որոնց միջոցով ստեղծված մեխանիզմները հարուստին բնականորեն մոտիվացնեն իր հարստությունը ծախսել հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ, հանրությանը ծառայեցնելու ուղղությամբ, հասարակական և պետական կենսունակությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ:

Սա անշուշտ բարդ խնդիր է, որովհետև մյուս կողմից՝ կեղծ է, երբ մեծահարուստը խոսում է, թե ինչ անում է՝ ազգի համար է անում: Ավելին, սովորաբար այդ պաթետիկ և կեղծ կենացների ներքո քողարկվում էր հենց ապօրինությունը, փորձ էր արվում զգացմունքային լեգիտիմություն տալ օրինական և հոգեբանական առումով ոչ լեգիտիմ ունեցվածքներին:

Սակայն բանն այն չէ, որ նրանց պետք է բերել ազգի համար արդեն անկեղծ արվող ինչ-որ բանի դաշտ: Խնդիրն այն է, որ իբրև պետություն և հանրություն՝ Հայաստանը պետք է գա մի իրավիճակի, երբ որևէ մեծահարուստի զուտ անձնական, անհատական մոտիվացիան, այդ թվում՝ հարստանալու կամ հարստությունն ավելացնելու բնական ցանկությունը, համադրված լինի զարգացման և պաշտպանունակության հասարակական, պետական մոտիվացիայի և ռազմավարական նպատակի հետ:

Դա չափազանց բարդ խնդիր է, բայց Հայաստանում հեղափոխական վերափոխումները անշրջելի կդառնան միայն այդօրինակ արդեն խորքային ու բարդ խնդիրների լուծման դեպքում, դրանց շուրջ հասարակական քննարկումների մեկնարկի դեպքում, որոնց միջոցով պետք է ձևավորվի այդ համադրելի միջավայրը:

Հայաստանի փոքր ծավալների և ահռելի, այդ ծավալները զգալիորեն գերազանցող մարտահրավերների պայմաններում համեմատաբար քիչ ռեսուրսները չեն տալիս այլընտրանքի հնարավորություն: Փող շատ կա Հայաստանում, բայց անգամ օրինականության հաստատման պարագայում փողն ունի չբավականացնելու հատկություն, եթե այն չի գեներացվում ավելի, քան պարզապես օրինականության տիրույթում շուկայական ինքնահոսի արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում