Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ
Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման փուլերի վիճակահանությունը:
Չեմպիոնների լիգայի խաղարկության երկորդ որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի մրցակիցը կլինի Չեխիայի չեմպիոն Պլզնի «Վիկտորիա»-ն, որը պատմության ընթացքում առաջին անգամ է նվաճել երկրի չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի լիգայում նույնպես հայտնի են հայկական թիմերի մրցակիցները.
Որակավորման առաջին փուլում «Բանանց»-ը ուժերը կչափի Վրաստանի բրոնզե մեդալակիր Ռուսթավիի «Մետալուրգ»-ի հետ: Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի «Յագելոնիա» (Լեհաստան)-«Իրտիշ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։
«Ուլիս»-ի մրցակիցը հունգարական «Ֆերենցֆարոշ»-ն է, որը նույնպես երրորդն է ճանաչվել առաջնությունում: Հունգարացիներին հաղթելու դեպքում «Ուլիս»-ը կմրցի «Ալեսունդ» (Նորվեգիա)-«Նիֆ» (Ուելս) զույգի հաղթողի հետ։
«Միկա»-ն պայքարը կսկսի երկրորդ փուլից: Հայաստանի գավաթակիրը ուժերը կչափի Նորվեգիայի փոխչեմպիոն «Վոլորենգա»-ի հետ: