Thursday, 18 04 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները

«Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվանումով էջը ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է մամուլում շարունակաբար հրապարակվող հոդվածներին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործունեություններին: Այս ամենը էջը որակել է որպես հարձակում ու նաև նշել, որ Ռոբերտ Քոչարյանը ուշադրություն չի դարձնում դրան, նա կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Ավելին, նախորդ իշխանություններն առաջին իսկ օրից Ռ. Քոչարյանին դիտարկել են որպես վտանգավոր հակառակորդ:

2rd.am կայքում հրապարակված հոդվածում հիշեցվում է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա գրասենյակը հայցով դիմել են դատարան` պահանջելով «Ժամանակ» օրաթերթից և 1in.am կայքից հերքել սուտը և ներողություն խնդրել: Ավելի քան ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը պատասխանում է հենց մեր կայքում հրապարակված հոդվածներին, որոնք բացահայտում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության արյունոտ տասնամյակի բոլոր ոճիրները:

Առնվազն տարակուսելի է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը թաքնվել է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» ցուցանակի տակ, ինչը խոսուն հանգամանք է և ցույց է տալիս, որ երկրորդ նախագահը չի հարգում անգամ իր իրավաքաղաքական կարգավիճակը:

«Սակայն, անկախ նրանց վերաբերմունքից, մենք ուզում ենք հատուկ ուշադրություն դարձնել այդ հարձակման հիմքում դրված մի կեղծ գաղափարախոսական դրույթի վրա, համաձայն որի՝ տեղի ունեցած հեղափոխության, այսպես ասած, պարտվողներից կամ զոհերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է:

Ակնհայտ է, որ նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Ռոբերտ Քոչարյանին անցած 10 տարիներին Հայաստանը ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ:

Թվում էր, թե այս հնարքը չի անցնի՝ այն պարզ պատճառով, որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, և դա հանրահայտ է. անցած 10 տարիներին քաղաքական գործընթացներին, անցուդարձին ու մամուլին թեկուզ երբեմն հետևած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները (իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից) վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի և ոչ որպես գործընկերոջ կամ առավել ևս` փայատիրոջ»,- գրված է 2rd.am-ում հրապարակված նյութում:

Քոչարյանի ոչ պաշտոնական էջը խոստանում է վերատպել Ռոբերտ Քոչարյանի բոլոր այն հարցազրույցները, որոնցով նա հանդես է եկել անցած 10 տարիների քննադատությամբ:

Այս ամենին կարելի էր վերաբերել որպես հումոր, որին անդրադառնալ թերևս չարժեր, եթե Քոչարյանին պատկանող կայքը չտիրաժավորեր մի քանի ակնհայտ կեղծիք:

«Առաջին լրատվական»-ն այս օրերին հանգամանալից անդրադառնում է բացառապես Քոչարյանի նախագահության տասնամյակում տեղի ունեցած ոճիրներին, և մենք բնավ էլ երկրորդ նախագահին որևէ մեկի հետ նույնացնելու կամ ինչ-որ մեկից տարանջատելու նպատակ չունենք: Երրորդ հանրապետության պատմության մեջ Ռոբերտ Քոչարյանը բացասական իմաստով առանձնահատուկ է, որովհետև նա է դրել քրեաօլիգարխիկ հրեշավոր, կոռումպացված համակարգի, ռուսական վասալության հիմքերը՝ Մոսկվայի հայտնի շրջանակների օգնությամբ կազմակերպելով Հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճրագործությունը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առնչություններին, ապա ամբողջ հասարակության համար ակնհայտ է, որ նրանք կապված են ընդհանուր հանցագործություններով, միասնական գործողություններով, որոնք ուղղված են Երրորդ հանրապետության, մեր հասարակության դեմ: Մարտի 1-ը ճակատագրերով է կապել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, երբ տասը անմեղ մարդու դիակների վրայով տեղի ունեցավ իշխանության փոխանցում ղարաբաղյան կլանի ներսում:

Ռոբերտ Քոչարյանի թիմը նշում է, որ երկրորդ նախագահը չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության փայատեր, և հենց այս ձևակերպմամբ բացահայտում է Քոչարյանի արժեքային համակարգը, նաև՝ անցած քսանամյակի համակարգի հրեշավոր էությունը. Քոչարյանի և Սարգսյանի համար իշխանությունը եղել է թալանի, անձնական հարստացման գործիք, և եթե անգամ նրանք ունեցել են հակասություններ, ապա միայն՝ փայերի շուրջ:

Առավել ծիծաղելի է, որ Քոչարյանն իրեն ուզում է ներկայացնել թավշյա հեղափոխության շահառուի դերում: Հեղափոխությունն ուղղված էր քրեաօլիգարխիայի դեմ. Սերժ Սարգսյանի իշխանությունն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմի շարունակությունն է: Հեղափոխությունը չի կարող պայքարել հետևանքների դեմ՝ շրջանցելով պատճառը:

Իսկ մենք շատ ուրախ ենք, որ Քոչարյանին այսքան անհանգստացրել են մեր հրապարակումները: Մենք հետևողականորեն շարունակելու ենք դրանք՝ բացահայտելով Քոչարյանի բոլոր հանցագործությունները, այդ թվում՝ արյունահեղության միջոցով Սերժ Սարգսյանին նախագահ կարգելու մանրամասները:

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը կաշվից դուրս է գալիս, որպեսզի նրան Սերժ Սարգսյանից տարանջատի:

Հիշողությունը կորցրածների համար կարճ հիշեցում. 2007թ.-ին Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակել, դրանից առաջ՝ պաշտպանության նախարար ու ԱԱԾ պետ, իսկ 2008-ին էլ՝ նախագահի թեկնածու:

Փորձագիտական հաշվարկներով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կարողությունները դոլարային արտահայտությամբ գերազանցում են մի քանի միլիարդը. այդ մասին մի քանի անգամ գրել է միջազգային մամուլը: Քոչարյանն ու Սարգսյանը գողապետության դեմքերն են, ու եթե փայի շուրջ վեճ ունեն, դա կարող են անել հասարակությունից հեռու՝ ԱԱԾ «ապահով» պատերի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում