«Ֆորմուլա-1»-ի աշխարհի 4-ակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը BBC-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն օտարեկրացի մարզիկ: Դա պատվավոր վարկանիշ է և Ֆետելն այդ ցուցակում երկրորդ ավտոարշավորդն է` Նիկի Լաուդայից հետո, ով լավագույնն է ճանաչվել 1977 թվականին:
«Անչափ շնորհակալ եմ պարգևի համար: Այն յուրահատուկ է, եթե ուսումնասիրենք մրցանակին նախկինում արժանացած մարզիկների ցուցակը»,- ասել է Ֆետելը:
Հավելենք, որ վերջին տարիներին BBC-ն նշել է կա´մ թենիսիստների (Նովակ Ջոկովիչ, Ռաֆայել Նադալ, Ռոջեր Ֆեդերեր-3 անգամ), կա´մ Ուսեյն Բոլտին (նույնպես երեք անգամ):
Ֆուտբոլիստներից BBC-ի դափնեկիրներ են եղել Էյսեբիոն (1966), Պելեն (1970), Ռոնալդոն (2002):