Թուրքմենստանի իշխանությունները թույլ են տալիս երկրից դուրս գալ միայն 40 տարեկանից բարձր անձանց։ Նախկինում երկրից դուրս գալու տարիքային սահմանափակումը 30 տարեկանն էր։ Այս մասին հաղորդում է «Ազաթլըք ռադիո»-ն։
Զբոսաշրջային մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած շրջանների բնակիչների խոսքով՝ պաշտոնյաները մերժել են իրենց մուտքի արտոնագիր տրամադրել՝ ասելով, որ «վերևից կարգադրություն կա» մինչև 40 տարեկան տարիքային սահմանափակման մասին։
Ռադիոկայանին չի հաջողվել Թուրքմենստանի միգրացիոն ծառայություններին դիմել՝ հաստատելու կամ հերքելու համար նշված տեղեկությունը։