Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Հանձնված Ղարաբաղ

Հայաստանում կա մարդկանց, անկասկած հայրենասեր, նույնիսկ շատ հայրենասեր մարդկանց մի տեսակ, որ խումբ կամ նույնիսկ համախումբ, իսկ գուցե և սոցիալական խումբ է կազմում, որը երբ լսում է Ղարաբաղ կամ տարածք հանձնելու մասին բարձրաձայն որևէ վերլուծություն, մտահոգություն կամ նույնիսկ հարց, անմիջապես դրա հեղինակին կասկածում է հայրենադավության, թրքամետության, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու և այլ տարբեր մահացու մեղքերի մեջ: Ավելին՝ այդ մարդիկ իբրև իրենց մեղադրանքի ճշմարտացիության ապացույց կամ իրենց մոտեցման անհերքելի փաստարկ են բերում այն, որ Ղարաբաղի և տարածքների հանձնման մասին կանխատեսումները, մտահոգությունները կամ վերլուծությունները հնչում են միշտ, բայց ահա Ղարաբաղն ու տարածքները դեռ մերն են և նույնիսկ տալու ծիլեր անգամ չեն նշմարվում:

Նրանց այդ համոզումը հատկապես ամրապնդվում է այն բանից հետո, երբ գերագույն գլխավոր հրամանատարը, որին հաճախ հենց իրենք էլ ընդամենը գլխավոր հրամանատար են անվանում, կամուֆլյաժով անցնում է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Ուրեմն չենք տալիս՝ համոզվում են նրանք: Եվ եթե դրանից հետո էլ հանկարծ որևէ մեկը մտահոգություն հայտնի հող հանձնելու մասին, առավել ևս հղում անելով արտերկրի, և Աստված մի արասցե՝ Ադրբեջանի պաշտոնյաներին, ապա նրան անմիջապես շշպռում են՝ որակելով առնվազն, ասենք, Ալիևի մամուլի խոսնակ: Այդ վարքը երևի թե կարելի է անվանել «հայրենասիրություն պետական ձևով»:
Իրականում, սակայն, հայրենասիրության այդ ձևը որոշակիորեն բխում է հայրենիքի մասին նեղ պատկերացումներից: Շատերի մոտ հայրենիքը երևում է թշնամուն նայելիս, այսինքն՝ թշնամու աչքերի մեջ նայելիս: Ինչպես մարդասպանն է տպավորվում զոհի աչքերում, այդպես էլ հայրենիքը շատերի համար տեսանելի է միայն թշնամու աչքերի մեջ:

Երբ թշնամին չկա, նրանց համար հայրենիքն այլևս մի տարածք է, որտեղ իրենք պարզապես ապրում են, սնվում, գուցե թերթ կարդում և շնանում (ինչպես կասեր Քամյուն): Եվ ահա թշնամու աչքի ոսպնյակի չափ նեղացված այդ պատկերացումներով էլ պետական հայրենասերները դատում են համապետական ու համազգային և թերևս ընդհանրապես բոլոր երևույթների մասին: Այդ իսկ պատճառով է, որ երբ որևէ մեկը խոսում է Ղարաբաղը կամ տարածքները հանձնելու մասին, այդ մարդիկ անիջապես հակադարձում են, որ Ղարաբաղն էլ, տարածքներն էլ մերն են ու մերն են լինելու: Սակայն փորձենք դուրս գալ թշնամու աչքի ոսպնյակից և նայել մեր իսկ աչքերի մեջ: Փորձենք հայրենիքը տեսնել ինքներս մեր աչքերին նայելով: Արդյո՞ք մենք այսօր կարող ենք ասել, որ Ղարաբաղը և ազատագրված տարածքները մերն են, ու մենք այն չենք հանձնել: Հազիվ թե: Հանձնել չի նշանակում հանձնել միայն Ադրբեջանին կամ որևէ այլ մի օտար երկրի:

Ղարաբաղն ու ազատագրված տարածքները մենք հանձնել ենք և՝ վաղուց: Հանձնել ենք այն գեներալներին ու պաշտոնյաներին, որոնք այդ տարածքները բաժան-բաժան են արել իրենց մեջ և կալվածքի վերածել ու քամում են այդ ամենի եկամուտները: Այդ մասին ընդունված չէ խոսել, հակառակ պարագայում քեզ կարող են մեղադրել ազգային միասնությունը կազմաքանդելու համար: Ավելին՝ եթե դու հայրենասեր ես, ապա պարտավոր ես լռել այդ մասին և նույնիսկ խոսել հակառակի վերաբերյալ, ներկայացնել, թե ինչպես է շենանում Արցախը, թե ինչպես է համայն հայությունն օգնում Արցախին: Համայն հայությունը մի կերպ պահում է մոտ 70-80 կամ թեկուզ 150 հազարանոց մի տարածք, և դա դարձնում է համազգային հպարտության առարկա: 15 տարի է՝ տասը միլիոն հայ չի կարողանում պահել, շենացնել և վերջնականապես դրախտավայր դարձնել մի Նոու Քամպ մարզադաշտից էլ պակաս բնակչություն ունեցող չճանաչված հանրապետությունը: Փոխարենն այդ հանրապետության առանձին պաշտոնյաներ շենանում են մինչև ուղնուծուծը, շենանում են թե՛ Ղարաբաղում և թե՛, համատեղության կարգով, Հայաստանում:

Մի՞թե Ղարաբաղը գեներալներին ու պաշտոնյաներին լռելյայն հանձնելը պակաս աղետ է կամ պակաս վտանգ է, քան այն Ադրբեջանին հանձնելը: Երբ հայրենիքը տեսնում ենք միայն թուրքի աչքերի մեջ, ապա իհարկե պակաս աղետ է, նույնիսկ ցանկալի բան, բայց երբ համարձակվում ենք հայրենիք որոնել մեր իսկ աչքերում, ապա տեսնում ենք, որ իրականում որևէ տարբերություն չկա, թե Ղարաբաղը ղարաբաղցի բնակչից խլելով, նրան այնտեղ վարձակալի հոգեբանությամբ պահելով՝ ում ես հանձնում երկիրը: Երբ երկիրը խլում ես բնակչից, այլևս կարևոր չէ, թե ում ես այն տալիս, հանձնում կամ վաճառում: Եվ ցավալին այն է, որ այդ ամենը կատարվել է Հայաստանի աջակցությամբ՝ լուռ կամ բացահայտ աջակցությամբ, երբեմն նույնիսկ նախաձեռնությամբ:

Ղարաբաղն ու հողերը պաշտոնեագեներալական դասին հանձնելով՝ այդ գաղափարի հեղինակները միգուցե, կարող ենք մի պահ ենթադրել, որ առաջնորդվում էին հայրենասիրական մղումներով, մտածում էին, որ այդ դասը սրտացավ, հալալ մալի պես կվերաբերվի այդ տարածքներին: Մինչդեռ ձևավորվեց սեփականատիրական մի խավ, որի համար երկիրն այլևս պետություն չէ, այլ արտադրական ձեռնարկություն, որը փող է բերում, և հարկ եղած դեպքում կարելի է նույնիսկ «փայը» վաճառել: Իհարկե, այդ ամեն ինչն արվում է պետական ինստիտուտների ձևական գոյության պարագայում՝ չգիտես դրսից աշխարհի, թե ներսից մեր աչքը հանելու համար: Թեև կարևորը Աստված թշնամու աչքը անփորձանք պահի, որ չկորցնենք հայրենիքը կամ ավելի ճիշտ հայրենասերներին:

Լուսանկարը՝ Էդմոնդ Թերեքոփյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում