Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վճռորոշ խաղը՝ Կոպենհագենում. Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանին, բայց…

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կարևորագույն՝ վճռորոշ հանդիպում կանցկացնի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում՝ Կոպենհագենում մրցելով Դանիայի ընտրանու հետ:

Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի նախընտրական հաջորդ փուլում, որը կսկսվի այս տարվա սեպտեմբերին: Ավելի ստույգ՝ ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար մերոնց վաղն անհրաժեշտ է հաղթել 7 և ավելի գնդակի տարբերությամբ: Ավելի քիչ գնդակների տարբերությամբ հաղթելու դեպքում մեր հավաքականը ենթախմբում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Այս դեպքում, սակայն, Հայաստանը 95 տոկոսով կհայտնվի նախընտրական հաջորդ փուլում՝ որպես ենթախմբերում լավագույն արդյունք ցույց տված հավաքական:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Տիրանայում 80:63 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ խաղում Հայաստանը Երևանում դրամատիկ պայքարում 71:78 հաշվով զիջել էր Դանիային: Այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի: Չունենալով պահեստայինների երկար նստարան՝ մեր հավաքականն ի վերջո զիջեց դանիացիներին: Խմբային նախավերջին՝ երրորդ խաղում խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչի բասկետբոլիստները Երևանում 84:65 հաշվով առավելության հասան ալբանացիների նկատմամբ:

Կոպենհագեն մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականը Լիբանանում մասնակցեց միջազգային մրցաշարի՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Մերոնք նախ՝ 63:72 հաշվով զիջեցին Կատարին այնուհետև 90:85 հաշվով առավելության հասան Ասիայի 4-րդ՝ Լիբանանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հավաքականը Բեյրութում անցկացրեց նաև ընկերական հանդիպում: Մերոնք 66:77 հաշվով զիջեցին Սիրիային: Այս խաղում Բավցևիչը հնարավորություն էր տվել դրսևորվելու հավաքականի երկրորդ կազմում ընդգրկված բասկետբոլիստներին: Կարելի է ասել, որ փորձնական կազմով էլ մերոնք արժանի դիմադրություն ցույց տվեցին Սիրիայի ուժեղ հավաքականին:

Կոպենհագենում Հայաստանի հավաքականին են միացել առանցքային խաղացողներ Անդրանիկ Չրաբաշն ու Լուկս Ֆիշերը: Տարբեր պատճառներով Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը չեն մասնակցի Անդեր Սփայթ-Մկրտչյանը, Արկադի Մկրտիչյանը, ինչպես նաև Քորի Ազադիգյանը: Վերջինս ազգային թիմի հետ է, սակայն ՖԻԲԱ-ն չի հաստատել նրա մասնակցության հայտը: Ի տարբերություն Դանիայի հետ երևանյան հանդիպման՝ այս անգամ հավաքականում են Արտյոմ Թավակալյանն ու Արագադ Աբրահամյանը: Կարող ենք ասել, որ մեր ընտրանին ունի բոլոր հնարավորությունները հաղթելու դանիացիներին: Վերջիններս այս անգամ ևս խաղալու են մարտական կազմով:

Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Դանիայի ընտրանուն՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.36 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 12.5, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3.4 գործակցով:

«Մենք լավ ծանոթ ենք Դանիայի հավաքականին և գիտենք բոլոր թույլ ու ուժեղ կողմերը: Մարտական ենք տրամադրված և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Լիբանանում տեղի ունեցած մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանն ունի կայացած և մարտունակ կոլեկտիվ: Համախմբվելու դեպքում մենք կարող ենք լուրջ հաջողություններ գրանցել: Երևանյան խաղում մենք մոտ էինք հաղթանակին, սակայն ինչ-որ բան չհերիքեց: Հուսով եմ, որ վաղվա մրցավեճում դրական արդյունքի կհասնենք և կուրախացնենք մեր երկրպագուներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը:

Նշենք, որ կարճ ժամանակահատվածում բասկետբոլի Հայաստանի հավաքականը ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ: Երևանյան հանդիպումների ժամանակ մարզադահլիճներում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում: Կարելի է նշել նաև մեր հավաքականի խաղացողների նվիրված խաղը ազգային հավաքականի կազմում:

«Դանիային հաղթելու դեպքում էլ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները պարգևավճար չեն ստանա, քանզի մենք չունենք այդ հնարավորությունը: Եվ ընդհանրապես վերջին երկու տարիների ընթացքում բասկետբոլիստները պարգևավճար չեն ստացել: Նրանք անմնացորդ նվիրվածությամբ խաղացել են հանուն հայրենիքի: Հետագայում եթե լինի հնարավորություն, բասկետբոլիստները անպայման կստանան պարգևատրումներ, բայց կրկնեմ՝ այս պահին դա հնարավոր չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Ինչևէ, սպասվում է, որ վաղը Կոպենհագենում Հայաստանի հավաքականին կաջակցեն բազմաթիվ հայ երկրպագուներ: Նազարյանը նշեց, որ այսօր ազգային հավաքականին կայցելի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ Հայաստանի դեսպանատունը կոչ է արել հայերին ներկա գտնվել Դանիա-Հայաստան հանդիպմանը և աջակցել Հայաստանի հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում