Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Մոսկվային ձեռնտու է միայն ԼՂ գործընթացի վերահսկողության պահպանումը. փորձագետ

Ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Մաքսիմ Մինաևն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ես մոտ ժամանակներս որևէ սկզբունքային առաջընթաց չեմ ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրից։ Ճիշտ է, հաշվի առնելով օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ի լավատեսական հայտարարությունը՝ չպետք է բացառել, որ մոտ ժամանակներս կարող է գրանցվել որևէ առաջընթաց։

Հետևելով հակամարտության կարգավորման ընթացքին՝ մենք տեսնում ենք, որ այն շատ և շատ դանդաղ է ընթանում՝ չնայած արտաքին քաղաքականության ակտիվ միջամտությանը։ Բավական է հիշել Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների դովիլյան հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և առանձին վերցրած Մոսկվայի գործադրած ջանքերը։

Այսինքն՝ ցայժմ որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել, և եթե մոտ ապագայում կողմերը որևէ համաձայնության գան ու ինչ-որ բան ստորագրեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացի նմանատիպ դինամիկան կպահպանվի նաև հետագայում։

Այժմ բոլոր խոսակցություններն առնչվում են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին։ Հիմնական ինտրիգն այն է, թե ինչ է հասկացվում դրա տակ։ Հնարավոր է՝ դա ընդամենն այսպես կոչված «Ճանապարհային քարտեզ» է՝ հետագա խորհրդակցություններով, որոնք իրենցից չեն ենթադրում ռեալ առարկայական բանակցություններ՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ելքով։

Եթե մոտ ժամանակներս կողմերը որևէ համաձայնագիր կնքեն, ապա գործընթացի կարգավորումը նոր թափ կհավաքի։ Եվ դա առաջին հերթին տեղի կունենա Մոսկվա-Բաքու-Երևան եռակողմ ձևաչափով՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ուղիղ երկխոսություն սկսելը հակամարտության կարգավորման համագործակցության հարցում ամենահարմար և արդյունավետ միջոցն է։

Ես ձևական եմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները, քանի որ հակամարտության կարգավորման բոլոր իրատեսական թելերը գտնվում են Մոսկվայի ձեռքում, ինչի մասին հերթական անգամ վկայում է Կազանում կայանալիք հանդիպումը։ Մոսկվան փորձում է պահպանել բանակցային գործընթացի իրական ընթացքի վրա վերահսկելու հնարավորությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացնում է եռակողմ երկխոսության արտաքին ուղեկցում։

Համանախագահները կանոնավոր այցելում են Ադրբեջան և Հայաստան, մշտապես ուսումնասիրում են հակամարտության իրավիճակը, քննարկումներ ու շփման գծում դիտարկումներ են անցկացնում և այլն, սակայն նրանք չեն նպաստում հակամարտության իրական կարգավորմանը։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից և անգամ Թուրքիայից նախկինի նման շատ բան է կախված։

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների և մասնավորապես Ռուսաստանի առկայության անհրաժեշտությանը, ապա կարծում եմ, որ մոտ հեռանկարում բավական բարդ կլինի խնդրի կարգավորումը առանց միջնորդների։ Մոսկվան վախենում է կորցնել գլխավոր միջնորդի դերը, որին հավակնում է ԱՄՆ-ը, ինչի մասին վկայում է հունիսի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացումը։

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Մոսկվան շատ հազվադեպ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ բարձր մակարդակով քննարկում ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ես նկատի ունեմ Դովիլում տեղի ունեցած քննարկումն ու հայտարարությունը։

Վերջին շրջանում Մոսկվան որոշակի քայլեր է ձեռնարկում և ամեն ինչ անում է, որ իր հովանու ներքո որևէ առաջընթաց գրանցվի հակամարտության կարգավորման գործընթացում։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե Մոսկվան գնալու է հակամարտության իրական կարգավորմանը։ Մոսկվային ձեռնտու է բանակցությունների վրա վերահսկողության պահպանումը և ոչ թե կոնկրետ լուծմանն անցում կատարելը։

Պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ պետք է նշել, որ այսօր դա այնքանով է հավանական, որքանով որ մի քանի տարի առաջ էր։ Բոլորը քաջ գիտակցում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բացասականորեն ազդել հակամարտության բոլոր կողմերի վրա։ Ավելին, դա կարող է առավել խորացնել հակամարտությունը։

Բացի այդ, այսօր հակամարտող կողմերն այդ հարցում չեն կարող հաշվի չառնել արտաքին խաղացողների և գլխավոր միջնորդների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կարծիքները։ Ռազմական գործողությունների վերսկսման հարցում նրանց համաձայնության ստացումը չափազանց կարևոր է, և կարծում եմ, որ գործնականում այդ համաձայնության ստացումն իրատեսական չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում