Հայաստանի ազգային հավաքականը, այսօր Բեյրութ – Պրահա – Կոպենհագեն չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Հայ բասկետբոլիստները հանգրվանել են 4 աստղանի «Լաուտրուփ Պարկ» հյուրանոցում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը այսօր խաղացողներին հանգստանալու հնարավորություն է տվել:
Վաղը` հունիսի 27-ին, Հայաստանի ազգային թիմը կանցկացնի 2 մարզում` նախապատրաստվելով հունիսի 28-ին կայանալիք ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Դանիա – Հայաստան վճռական մրցավեճին: