Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ թուրք նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն ամառային նստաշրջանի առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ մամլո ասուլիս է տվել, որում անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Հուսով եմ, որ հունիսի 24-ին Կազանում կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ կստորագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիրը։
Այդ հանդիպումը նախագահելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ոչ ոք չի կարող ուրախանալ այդ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության համաձայնագրի չկնքվելուց»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Մեվլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ է ընտրվել 2010 թվականի հունվարի 25-ին։