Tuesday, 21 03 2023
Կաթողիկոսի, գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը Լաչինի փակման 100-րդ օրվա կապակցությամբ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
13:30
ԱՄՆ հետախուզությունը կգաղտնազերծի կովիդի վերաբերյալ իրենց տվյալները
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
13:10
Նավթի գներն աճել են- 20-03-23
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
12:50
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
12:30
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան
Արցախում տնտեսավարողները թույլատրելիից բարձր գնով վաճառքի դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դաշնակիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երևանի խուսափելու հետ
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ
«Անջատեք խոսափողը». Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Գեղամ Մանուկյանին
12:07
Բրյուսելում Կլաարը հանդիպել է Չավուշօղլուի հետ
Թրքահայերի մեծամասնությունը ձայն կտա Քըլըչդարօղլուն
Կայացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել կառավարությանը
Բլինքենի գրառումն ու Ադրբեջանի պատերազմական պրոպագանդան

Արարատ Միրզոյանը կապ չունի. խնդիրը Սահմանադրությունից դեպի օրենսդրություն իմպլեմենտացիայի մեջ է. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի մասով հնչեցրած մտահոգությունը և դրա վերաբերյալ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի արձագանքը շարունակում է քննարկման թեմա մնալ։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, թե շարունակում է ուժի մեջ մնալ իր նախկին դիտարկումը, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության մեջ նշված չէ առաջին փոխվարչապետ ձևակերպումը, այլ նշված է պարզապես փոխվարչապետ, Մարուքյանը պնդել էր, որ առաջին փոխվարչապետ ձևակերպումով պաշտոնը հակասահմանադրական է և իր նախկին ելույթը ուժի մեջ է։

Նախօրեին Մարուքյանի այս դիտարկմանն անդրադարձել է նաև Արարատ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։«Տեսեք, Սահմանադրության մեջ ասվում է փոխվարչապետներ, բայց կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Մենք ելնում ենք գործող օրենքից… Մենք ասե՞լ ենք, որ Սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ, իհարկե: Այս պաշտոնի վերացման տարբերակ գուցե և լինի ապագայում, բայց էս պահին մեր օրակարգում ունենք բազմաթիվ անհապաղ լուծման հարցեր»,- նշել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ պաշտոնը հակասահմանադրական չէ:

«Հիմա բոլորը մեկնաբանում են, թե Մարուքյանն ասում է, որ Արարատ Միրզոյանի պաշտոնը հակասահմանադրական է։ Արարատ Միրզոյանը կարող է լինել փոխվարչապետ, բայց ոչ առաջին փոխվարչապետ ձևակերպմամբ։ Հիմա մենք ունենք օրենք, որը որ սահմանում է առաջին փոխվարչապետի պաշտոն և այդ օրենքը հիմա գործումէ ու դրա հիման վրա էլ Արարատ Միրզոյանը նշանակվել էառաջին փոխվարչապետ։ Ես հենց սրա մասին եմ խոսում, որ այս օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը։ Խնդիրը

Սահմանադրությունից դեպի օրենսդրություն իմպլեմենտացիայի մեջ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ «Պետական կառավարման մասին» և «Պետական կառավարման մարմինների մասին» օրենսդրությանմասով իրենք ունեն բազմաթիվ մոտեցումներ, որը որ «Ելք» խմբակցությունը ներկայացրել է։ «Մենք հստակ մոտեցում ունենք նաև կառավարության կառուցվածքի մասին, որը նույնպես ներկայացրել ենք, որ նախարարությունների քանակը չպետք է այսքան շատ լինի, որ առընթեր մարմինները չպետք է այդքան շատ լինեն, դրանք պետք էընդգրկվեն նախարարությունների մեջ, որ սահմանադրական վերահսկողություն պետք է լինի այդմարմինների նկատմամբ։ Այս բոլոր հարցերին անդրադարձ լինելու են»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, սակայն, որ հիմա ժամանակավրեպ էայդ հարցերով զբաղվելը, քանի որ առաջնահերթ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ «Առաջին փոխվարչապետի պաշտոնի սահմանադրականությանհարցը և այն օրենսդրությանը համապատասխանեցնելը կարևոր է, մեր ասածները ուժի մեջ են, բայց ոչ հիմա»,- նկատեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ ոչ մի պարագայում իր բարձրացրած հարցը չպետք է դիտարկել Արարատ Միրզոյանի անձի դեմ։ «Անձը ի՞նչ կապ ունի։ Նույն բանը մենք ասում էինք այն ժամանակ, երբ առաջին փոխվարչապետ պետք է նշանակվեր Կարեն Կարապետյանը։ Ասում էինք, որ այդ պաշտոնը, որը ստեղծել էին նրա համար, հակասահմանադրական է։ Սահմանադրության մեջ նշված է փոխվարչապետ տերմինը։ Արարատ Միրզոյանը կապ չունի։ Սա Սահմանադրության հարց է։ Բայց հիմա նախընտրական շրջան է, որի ավարտից հետո մենք կբարձրացնենք նախարարությունների, առընթեր մարմինների կրճատման, փոխվարչապետերի հարցերը»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում