Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան

Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանի թիմը կամ ՀՀԿ-ն ֆորսմաժարոային իրավիճակում կամ արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու որևէ շանս չունեն: Բերված փաստարկները գուցե նույնիսկ օբյեկտիվ են, մյուս կողմից` հակահեղափոխության ռևանշը պարտադիր չէ անպայման արտահայտվի Սերժ Սարգսյանի կամ նրա կուսակցության դեմքով:

Արդեն տեղեկացրել ենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։

Եթե Քոչարյանը նոր Հայաստանում հավատարիմ է մնում իր հին գործիքակազմին, ապա այս փաստը խոսում է ոչ միայն նրա խուճապի, այլ` ռևանշիստական նկրտումների մասին: Խնդիրը`   «Առաջին լրատվական»-ն ու «Ժամանակ» օրաթերթը չեն, այլ այն մեթոդները, որոնք սկզբունքորեն տեղ չպետք է ունենային նոր Հայաստանում: Թավշյա հեղափոխությունից հետո որևէ քաղաքական գործչի, նախկին պաշտոնյայի կամ օլիգարխի մտքով անգամ չպետք է անցներ լռեցնել լրատվամիջոցի, որը հանդգնել է բացահայտել Հայաստանի ոչ վաղ անցյալի արյունոտ իրադարձությունները: Եթե Ռոբերտ Քոչարյանը դատի է տալիս «Առաջին լրատվական»-ին, ապա նա քրեաօլիգարխիայի բեկորներին, սեգմենտներին հասկացնում է, որ հենց ինքն է նրանց կոնսոլիդացիայի կենտրոնը, որովհետև շարունակում է դիմադրել, պատերազմ հայտարարել ազատ խոսքին, լրատվամիջոցին:

Խնդիրն ավելի գլոբալ տիրույթում է և չի սահմանափակվում մեկ կայքի, թերթի ճակատագրով:  «Առաջին լրատվական»-ը թավշյա հեղափոխության ընթացքում և հիմա էլ հետևողականորեն սպասարկում է հեղափոխության հաղթանակը և պայքարում է այն համակարգի դեմ, որը խտացված է Ռոբերտ Քոչարյանի կերպարում:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ոչ միայն ու ոչ այնքան «Առաջին լրատվական»-ին, որքան` հեղափոխությանը, դրա արժեքներին, այն իրականացնող հասարակությանը:

Ռոբերտ Քոչարյանը վերածվում է հակահեղափոխության արյունոտ սիմվոլի` դառնալով ռևանշի ծարավ տարբեր մակարդակի ու կալիբրի հանցագործների մագնիսը:

Հեղափոխությունը հաղթելու է` այլընտրանք չկա: Մենք` մեր առաքելության և մասնագիտական գործառույթների սահմաններում, հետևողականորեն նպաստելու ենք հեղափոխության հաղթանակին: Շարունակելու ենք հետևողականորեն ոչնչացնել հակահեղափոխության համակարգը և վաղվանից  սկսած ներկայացնելու ենք Ռոբերտ Քոչարյանի արյունոտ նախագահության բոլոր էջերն` աղմկոտ սպանություններով, կոռուպցիոն և մարդակուլ համակարգով: Ռոբերտ Քոչարյանն ու հակահեղափոխությունը պետք է հայտնվեն նոր Հայաստանի և մեր երկրի պատմության լուսանցքում:

«Առաջին լրատվական»-ը Ռոբերտ Քոչարյանի հարվածներին դիմագրավել է նրա նախագահության դժնդակ տարիներին, 2008-ի դրամատիկ օրերին: Այսօր առավել ևս չենք ընկրկելու, երբ Քոչարյանը փորձում է ձեռնարկել ռևանշի վերջին շանսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում