Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Հայկական կողմը պետք է պարզի՝ ինչպե՞ս են ամերիկյան «Բելլ 412» ուղղաթիռները հասել Բաքու

Ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության «Բելլ 412» ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն առաջիկայում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ։ Ուշագրավ է, որ ըստ ամերիկյան օրենսդրության, ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին, ուստի ակնհայտ է դառնում, որ մեկ այլ երկիր է այդ ուղղաթիռները վերավաճառել Բաքվին։ Նշենք, որ այդ ուղղաթիռները գտնվում են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների սպառազինությունների ցանկում։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ այդ ուղղաթիռները մուլտիֆունկցիոնալ են՝տարբեր տեղերում և տարբեր նպատակներով կարող են օգտագործվել։

«Այսինքն՝ ֆիքսենք որպես ուղղաթիռներ, որոնք կարող են օգտագործվել և՛ որպես բեռնափոխադրող, և՛ որպես փրկարար աշխատանք իրականացնող։ Հիմա կարևոր հարց է՝ որտեղի՞ց է Ադրբեջանը ձեռք բերել այդ ուղղաթիռները։ Դրանց տեսահոլովակներն արդեն իսկ հայտնվել են համացանցում, և մենք կարող ենք տեսնել, որ դրանք ռազմականացված են։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ այդ ուղղաթիռները հանդիսանում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սեփականություն, այլ ոչ թե փրկարար ուժերի, որը կլիներ ԱԻՆ-ի սեփականություն։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք գիտենք, որ այս ուղղաթիռները թեթև ու մոբիլ են, մանևրելու բավականին լայն հնարավորություն ունեն»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Հաջորդ կարևոր հարցն այն է, թե ո՞վ է Ադրբեջանին վերավաճառել այդ ուղղաթիռները։ Պետք է հայկական և ամերիկյան կողմերը միասին հետաքննեն այս միջադեպը, որպեսզի հասկանան՝ արդյոք Միացյալ Նահանգները ինչ-որ պայմանագրով վաճառել է ռազմականացված կամ թեկուզ չռազմականացված ուղղաթիռներ որևէ երկրորդ պետության, և այդ պետությունը արդյո՞ք ռազմականացրել է և նոր է վերավաճառել Ադրբեջանին, և այդ ռազմականացման գործընթացը տեղի է ունեցել Ադրբեջանում»։

Սուրեն Սարգսյանը նշում է՝ խնդիրը այդ ուղղաթիռների ռազմական կամ քաղաքացիական լինելու մեջ չէ. «Գործ ունենք մի այնպիսի իրավիճակի հետ, որ մի պետություն այն գնում է ամերիկյան կողմից անձնական օգտագործման համար, հետո այն մոդեռնիզացնում որպես ռազմական ուղղաթիռ և վաճառում Ադրբեջանին։ Իսկ մենք գիտենք, որ տեխնիկապես այդ ուղղաթիռները կարող են դառնալ ռազմական, ուստի և՛ ամերիկյան, և՛ հայկական կողմերը պետք է հստակ գործողություններ անեն, որ ապագայում նման միջադեպերը բացառվեն։ Որովհետև այսօր կարող են այդ ուղղաթիռները վաճառվել Պակիստանին՝ հետո վերավաճառվել Ադրբեջանին, իսկ վաղը կարող է ավելի ծանր ռազմական տեխնիկա Պակիստանից կամ Սաուդիան Արաբիայից գնալ Ադրբեջան։ Այստեղ մտածելու տեղիք ունի և՛ Միացյալ Նահանգների կառավարությունը, և նաև լուրջ անելիք ունի Հայաստանի Հանրապետությունը, որովհետև կան պետություններ, որ գնում են ինչ-որ բան որպես քաղաքացիական գույք և վերավաճառում Ադրբեջանին։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի անհրաժեշտություն կա, որ նման միջադեպերեը հետայսու բացառվեն»։

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է՝ դրանք ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության ուղղաթիռներ են և հասկանալի չէ, թե ինչու է աղմուկ բարձրացել. «Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ դրանք դարձված են ռազմական, բայց մի փոքր անհասկանալի է, բացատրություն է անհրաժեշտ՝ ինչպես են պատկերացնում քաղաքացիական նշանակության ուղղաթիռները դարձնել ռազմական։ Եթե նույնիսկ այդպես է՝ պետք է հասկանալ, որ այդ ուղղաթիռներն ազատ վաճառքի են դրված և որևէ խնդիր չկա՝ եթե հայկական կողմը ցանկանում է, կարող է ձեռք բերել»։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Այո՛, փորձագետները պնդում են, որ պաշտոնական Երևանը պետք է պարզի, արդյոք իրենք Ադրբեջանում կարող են ունենալ ռազմական գործածություն։ Բայց ըստ իս՝ ցանկացած տրանսպորտային միջոց կարող է օգտագործվել որպես ռազմական տեխնիկա, որովհետև կարող է, օրինակ, զինվորներ տեղափոխել։ Բայց խնդիրը Միացյալ Նահանգների հետ չէ, հայկական կողմը թող մտահոգվի Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից Բաքու գնացող զինատեսակներով։ Օրինակ, եթե Հայաստանը գնում է գերհզոր ռմբակոծիչ «ՍՈւ 30», Ռուսաստանն առանց թաքցնելու հայտարարում է, որ կարող է վաճառել «ՍՈւ 35»-ը Ադրբեջանին։ Հայկական կողմը պետք է դրա մասին մտահոգվի»։

Քաղաքագետ Մելիքյանը այդուհանդերձ նշում է, որ հայկական կողմը կարող է պարզել, թե ինչպես են այդ ուղղաթիռները հասել Ադրբեջան. «Կարևոր է, որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանը ինչ ճանապարհներով է զենք ձեռք բերում ընդհանրապես, բայց այս պարագայում, ըստ իս, մի փոքր այլ ուղղությամբ ենք գնում։ Այո՛, պետք է պարզել, համապատասխան ուղիները հասկանալ, և ուշադրություն դարձնել հետագա գործարքների վրա, ոչ թե պոստ ֆակտում, այլ մինչև գործարքների լինելը. դա շատ արժեքավոր կլիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում