ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, որ Վերահսկիչ պալատին ու նրա նախագահ Իշխան Զաքարյանին մեղադրել էր կոռուպցիայի մեջ, առաջիկայում պատասխանատվության ենթարկվի: «Ես չեմ ողջունում մեր խմբակցության պատգամավորի արածը: Երբ նման մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, սենսացիա է ստեղծվում: Պատգամավորը խախտել է ֆրակցիոն կարգապահությունը, քանի որ նման հարցից ֆրակցիայի ղեկավարը պետք է առնվազն տեղյակ լիներ»: Ըստ Հարությունյանի` ամեն ինչ կպարզվի դատարանում: «Հետևանքների մասին ես չեմ կարող ասել: Ըստ երևույթին, ֆրակցիայի նիստ կլինի և արդյունքների մասին դուք կիմանաք»: