Դաղստանում կպատրաստեն աշխարհի ամենաերկար խորովածն ու շաուրման, որոնք կհավակնեն Ռուսաստանի և աշխարհի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի խորովածագործների ասոցացիայում։
«Հունիսի 23-24-ը հանրապետությունում առողջ կենսակերպին, ընտանեկան արժեքներին, արվեստին ու մշակույթին նվիրված փառատոն տեղի կունենա։ Մասնակիցները կմրցեն՝ Ռուսաստանում ամենաերկար խորովածը և շաուրման պատրաստելով»,-ասոցացիայի հաղորդագրությունը մեջբերում է Interfax-ը։
Նախատեսվում է, որ խորովածի երկարությունը կգերազանցի 255 մետրը, իսկ շաուրման կլինի ավելի քան 20 մետր։