Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Անգամ Ալիևն է կարծում, որ Կազանը ԼՂ հարցի խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է. թուրք վերլուծաբան

Թուրքական Zaman թերթում հրապարակվել է սյունակագիր, վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանի «Իրան-Հայաստան և Կազանի գագաթնաժողով» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Մեր հարևաններ Իրանի և Հայաստանի փոխհարարբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք առավել բարձր մակարդակի հասցնելու համար իրականացվում են մի շարք երկկողմանի այցեր։

Այդ պլանում ամենավերջին օրինակը այս ամսվա սկզբին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայկական այցն է, որը, սակայն, վերջին պահին չեղյալ հայտարարվեց։ Դա մամուլում տարատեսակ կարծիքների ու հրապարակումների տեղիք տվեց։

Ոմանք դա կապեցին Իրանի ներքաղաքական զարգացումների հետ, ոմանք էլ ղարաբաղյան հիմնախնդրի հետ. այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այդ տեսակետերից որ մեկն է ճիշտ։ Նշվում է, որ Իրանն անհանգստացած է այս ամսվա վերջին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից։

Իրանը դեմ է հանդես գալիս Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխմանը՝ վախենալով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պարագայում Ղարաբաղում ու նրան հարակից շրջաններում կարող են հայտնվել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը։ Իրանը չի ցանկանում արևմտյան ուժերին տեսնել տարածաշրջանում։ Բացի այդ, նա ցանկանում է հակամարտող կողմերի միջև անձամբ հանդես գալ միջնորդական առաքելությամբ։

Հունիսի 25-ի Կազանի հանդիպումը որակվում է որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին հնարավորություն։ Անգամ Ալիևն է այդպես կարծում։ Գագաթնաժողովում հիմնական դերը վերապահված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որը ջանքեր է գործադրելու, որպեսզի կողմերը համաձայնության գան 5 տարի առաջ քննարկված հիմնարար սկզբունքների շուրջ։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես աջակցում են դրան։

Այժմ շատ դժվար է ասել, թե արդյո՞ք դա տեղի կունենա։ Հնարավոր է, որ Կազանի հանդիպումը հանդիսանա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն ու վերջին հույսը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա պարտավոր է հետևել Կազանի շուրջ իրադարձությունների ընթացքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում