Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.40-ին, Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: