ԱՄՆ-ի՝ այլ երկրների հետ առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը պայմանավորված է ամերիկյան ընկերությունների համար առևտրային խոչընդոտները նվազեցնելու Վաշինգտոնի ցանկությամբ:
Այս մասին հինգշաբթի CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
«Իհարկե, նախագահի հիմնական նպատակն է նվազեցնել սակագները, առևտրային խոչընդոտները և ողջ աշխարհում, կլինի դա Չինաստան, թե այլ երկիր, ամերիկյան ընկերությունների համար բաց շուկաներ ստեղծելը,- ասել է նախարարը:
-Եվ սա վերջնական նպատակ է, որին մենք ձգտում ենք: Դրան հասնելու համար մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ևս ձեռնարկել »:










































