Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանը օդում առավելություն ունի. եթե Հայաստանը գոնե 1 «Cу-30СМ» էսկադրիլիա ձեռք բերի, իրավիճակը կփոխվի. Խրամչիխին

Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը հնարավոր է առաջիկայում համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը  «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածում։ Խոսքը կործանիչների առնվազն մեկ էսկադրիլիայի, այսինքն՝ 12 օդանավերի ձեռք բերման մասին է:

«Կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն ըստ թերթի՝ այդպես էլ ուժի մեջ չէր մտել պատվիրատուի մոտ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով»։

Հղում անելով իր աղբյուրներին՝ «Коммерсантъ»-ը շարունակում  է.  «Հայաստանի կողմից Cу-30СМ-երի ձեռք բերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում»։

«Коммерсантъ»-ի տեղեկություններով՝ 2012-ին արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնել էր Հայաստանին առնվազն 12 կործանիչների վաճառքը:

«Մոսկվան փորձում էր լուծել հայկական կողմի ֆինանսական խնդիրները` թույլ տալով Երևանին ինքնաթիռները ձեռք բերել ռուսաստանյան ներքին գներով»,- գրում է թերթը:

«Коммерсантъ»-ի պնդմամբ՝ Մոսկվայում ցանկանում են շուտափույթ կերպով ձեռնամուխ լինել Հայաստանից ստացված պատվերի կատարմանը, քանի որ դա, իր հերթին, կլուծի Իրկուտսկի ավիացիոն գործարանի կոլեկտիվին մինչև 2022 թվականը աշխատանքով ապահովելու հարցը։

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է «Коммерсантъ»-ի հրապարակմանը, բայց թե նախագիծն այժմ ինչ փուլում է՝ տեղեկություն չունի. «Ով է ինչ չեղարկել, ով էր ինչ պատրաստվում գնել, ինչքանով և ինչ ժամկետներում՝ ինձ հայտնի չէ, այդ պատճառով կդժվարանամ նշել, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

Խրամչիխինը նշում է, որ հրապարակումը կապված է միայն Փաշինյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարի հետ. «Ուրիշ ոչ մի բանի հետ այն կապ չունի»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը մանրամասնում է. «Այդուհանդերձ ասեմ, որ այդ կործանիչները  բավականին  ժամանակակից և լավ ինքնաթիռներ են, և այն  որակապես կփոխեր իրավիճակը տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այժմ Ադրբեջանն օդում առավելություն ունի, բայց եթե Հայաստանը գոնե մեկն ունենա, իրավիճակը հակառակ ուղղությամբ կթեքվի»։

Խրամչիխինը շեշտում է՝ այս պահի դրությամբ Ադրբեջանը օդում բացարձակ առավելություն ունի։ Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորմանը և այն դիտարկումներին, թե Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո հնարավոր է խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց տեսնել. «Կներեք, բայց ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղ կարգավորում։

Խաղաղ կարգավորում նշանակում է, որ մի կողմը առանց որևէ նախապայմանի կապիտուլացվում է, բայց ես չգիտեմ՝ որ կողմն է այժմ պատրաստ առանց պատերազմի կապիտուլյացիայի ենթարկվել»։

Խրամչիխինը շարունակում է. «Ես շատ եմ խոսել այդ մասին, բայց եթե 20 տարուց ավելի կողմերի դիրքորոշումը չի փոխվում և մնում է միմյանց բացառող, նշանակում է, որ միայն պատերազմն է լինում։

Իհարկե, կարող է մինչև անվերջություն շարունակվել ստատուս քվոյի պահպանումը, որն ըստ էության նշանակում է Հայաստանի հաղթանակ, բայց թե դրան որքանով է պատրաստ Ադրբեջանը՝ չգիտեմ, պետք է Բաքվին հարցնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում