Լիբանանում կայանալիք SSS միջազգային մրցաշարից առաջ, այսօր Հայաստանի հավաքականը առաջին մարզումն անցկացրեց Բեյրութի «Ֆոհուդ Շեհաբ» մարզադահլիճում:
Մարզմանը մասնակցեցին հավաքականի ճամբարում գտնվող 12 խաղացող:
Հայաստանի հավաքականն SSS միջազգային մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունիսի 22-ին, որտեղ ուժերը կչափի Քաթարի հավաքականի հետ: հանդիպումը մեկնարկելու է ժամը՝ 21:30-ին (Երևանի ժամանակով ՝ 22:30) և հեռարձակվելու է YouTube-ով: