Այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը հարգում է ցանկացած քննադատության, եթե դա արվում է պրոֆեսիոնալ և ոչ՝ դիլետանտ կերպով:
«Բայց երբ լրատվամիջոցներից մեկով փորձ է արվում կցկտուր մտքերով ձևակերպել, թե Բարեգործության մասին օրենքում որևէ բան չի փոխվել, բայց «Ծառուկյան» դաշինքը, չգիտես ինչու, նահանջում է և կողմ է քվեարկում… ես լիկբեզի կողմնակից երբևէ չեմ եղել, բայց փոքրիկ տեղեկանք ոչ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքում եղել է լուրջ փոփոխություն:
Քվեարկության արդյունքում միաձայն՝ 88 կողմ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջութայմբ ընդունվեց Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում: