Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Ադրբեջանի իշխանությունները գործում են սեփական ժողովրդի դեմ. Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանի իշխանություններն անօրինական են և գործում են սեփական ժողովրդի դեմ: Այս մասին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ասաց Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Նա հիշեցրեց, որ ինքը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Ստրասբուրգի դատարանում մենք Ադրբեջանին մեղադրում ենք Բաքվի բանտում իմ դեմ մահափորձ իրականացնելու մեջ: Ինձ մոտ են Իսրայելի դատաբժշկական փորձաքննության բոլոր փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ Բաքվի դատարանում իմ դեմ մահափորձ է իրականացվել, որը հետագայում փորձ է արվել ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Ընդ որում, դա արվել է անգրագետ կերպով»,- նկատեց Լապշինը: Նա տեղեկացրեց, որ մեկ այլ հարց էլ ներկայացվել է Նյու Յորքի Բրուքլինի դատարանում. այդ հարցը հիմնված կլինի Ստրասբուրգի դատարանի որոշման վրա:

Բլոգերն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ կիրականացնի իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների հետ: «Կարծում եմ՝ այս ամենն օգուտ կտա հենց Ադրբեջանին, քանի որ այնտեղ իշխանությունը հակաօրինական է և առաջին հերթին գործում է սեփական ժողովրդի դեմ, որը ոչնչում մեղավոր չէ: Բացի այդ, դա օգուտ կտա նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը չպետք է գերի լինի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին կամ Բաքվի նավթին»,- ասաց բլոգերը:

Նա ներկայում ընտանիքի հետ տեղափոխվել և բնակվում է Վրաստանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք չի՞ վախենում իր և ընտանիքի կյանքի համար՝ հաշվի առնելով Վրաստանում ադրբեջանական մեծ համայնքի, կազմակերպությունների առկայությունը, Լապշինը պատասխանեց. «Ադրբեջանն, անկասկած, մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա, այդ երկրի գլխավոր ներդրողներից է, Վրաստանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ երկրում մեծ ադրբեջանական համայնք կա, սակայն չեմ կարծում, որ այնտեղ իմ կյանքն ավելի մեծ վտանգի տակ է, քան ցանկացած այլ երկրում: Ադրբեջանի ռեժիմը մարդկանց սպանում է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում: Այսինքն, եթե նրանք մտադրվեն ինձ սպանել, ապա նրանք ինձ ամենուր կգտնեն, անգամ Արգենտինայում: Այլ հարց է, որ չեմ կարծում, թե այդ երկրի հետաքրքրության շրջանակում եմ, քանի որ երկիրն առանց այն էլ ներկայում ոչ լավ միջազգային իրադրությունում է հայտնվել «ադրբեջանական լվացքատան»  հետ կապված փողերի լվացման, ԼՂ չկարգավորված հիմնախնդրի, խավիարային դիվանագիտության պատճառով: Կարծում եմ, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ ունենալ հավելյալ ևս մեկ սկանդալ իմ սպանության հետ կապված: Իհարկե, այստեղ մեկ այլ ռիսկ էլ կա: Քանի որ Ալիևի իշխանությունը կայուն չէ և գուցե վերջին տարիներն է ապրում, ապա կգտնվեն մարդիկ կառավարության ներսում, ովքեր կարող են իմ դեմ հարձակում իրականացնել՝ հետագայում դա Ալիևի դեմ որպես կոմպրոմատ օգտագործելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում