Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով

Մեզ թալանչի ղեկավար պետք չի. ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի. Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի հավակնո՞րդ

«ԵԿՄ որոշ տարածքային կառույցներ հակված են արտահերթ համագումար անցկացնելուն և ԵԿՄ նոր նախագահ ընտրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը, որը նույնպես հրաժարական է ներկայացրել։ «Ես այսօր խոսել եմ ԵԿՄ վարչության փոխնախագահի, ԵԿՄ մարզային խորհրդի նախագահի և ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի ու ևս մի քանիսի հետ և նրանք, կարծես թե, ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելը և նոր ղեկավարություն ընտրելը»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից հետո Կոտայքի ԵԿՄ 8 տարածքային կառույցներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Մանվել Գրիգորյանի անօրինական գործունեությունները՝ հատկապես Քառօրյա պատերազմի զինվորների սննդի յուրացման հետ կապված: «Մեր կարգախոսն է՝ «ինչպես միշտ մենք կանգնած ենք մեր երկրի ժողովրդի կողքին և հպարտությամբ կատարել ենք և կատարելու ենք Գերագույն հրամանատարի հրամանները»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունը տարածվել է Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Նոր Հաճնի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Գառնիի, Քացախի բաժանմունքների կողմից:

Աբովյանի կառույցի ղեկավար Սուրեն Աղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված են կատարվածից։ Իրենք պատկերացում անգամ չունեին, որ իրենց հրամանատարը կարող էր այդպես վարվել առաջին գծում կանգնած զինվորի հետ։ «Արարքը դատապարտելի է։ Խոսքեր չկան»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կատարվածից հետո ԵԿՄ նախագահի փոփոխությունն անհրաժեշտություն է ստեղծված իրավիճակում։ «Մեզ պետք է խելացի հրամանատար, խելացի կազմակերպիչ, ոչ թալանչի։ ԵԿՄ-ականները հիասթափված են, քանի որ բոլորն էլ մասնակցել են ապրիլյան մարտերին, տեսել են այդ օրերի վիճակը ու հիմա ոնց կարող են չզարմանալ, որ իրենց նախագահը ինչեր է արել, ոնց է զինվորի կերը տարել տվել իր արջերին։ Դա ինչ է նշանակում»,- ասաց Աղոյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը, որպես վարչության նախագահ, ինչ հրաման տվել, իրենք կատարել են, բայց պատկերացում անգամ չէին կարող ունենալ, որ իրենց գեներալը նման քայլերի է դիմում։ «Ոչինչ չեմ կարող ասել։ Զենքերից էլ եմ ապշել, բայց դա քիչ է հետաքրքրում ինձ։ Ինձ համար ամենացավալին երեխաների նամակներն են։ Ապրիլյանի օրերին դրանք պետք է հասնեին տղաներին։ Մեզ համար դա է ցավալին, դա աբսուրդ է, որից հետո ոչ մի բառ չկա ասելու։ Սա ազգովի ցավ է, անտանելի ցավ բոլորիս համար»,- ասաց ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարը։

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ ԵԿՄ վարչության նոր նախագահի ամենահավանական թեկնածուն «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։

Աղոյանը մեզ հետ զրուցյում ասաց, որ իրեն էլ են նման տեղեկություններ հասել, բայց որևէ որոշակի բան ասել չի կարող։ «Այս ամեն ինչը տեսնելուց հետո մեզ միայ ազնիվ մարդ է պետք։ Մենք պետք է իմանանք՝ ով է այդ նոր նախագահը։ Մեզ վարչության նախագահ է պետք, որը անցած ուղի ունենա պատերազմի մեջ, աչալուրջ լինի ու համապատասխանի մեր անցած ճանապարհին»,- ասաց Աղոյանը։

Մեր դիտարկմանը, թե իր թվարկած չափանիշներին Սասուն Միքայելյանը թերևս համապատասխանում է, մեր զրուցակինը պատասխանեց. «Ես էլ եմ լսել։ Չեմ կարող ասել, որ դա միայն իր ցանկությունն է, բայց ԵԿՄ-ն փոքր կառույց չէ։ Յուրաքանչյուր կառույց պետք է քննարկի նոր նախագահի թեկնածուին ու իր եզրակացությունը տա։ Ես լավատես եմ Սասուն Միքայելյանի նկատմամբ, բայց ես մենակով ով եմ, որ կարծիք հայտնեմ։ Անձամբ ես համամիտ կլինեի, որ նա լինի»,- ասաց Սուրեն Աղոյանը։

Նշենք, որ ԵԿՄ վարչության արտահերթ համագումար անցկացնելու համար անհրաժեշտ է ԵԿՄ տարածքային կառույցների 1/3-ի համաձայնությունը։

Հավելենք, որ գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը 1999-ի դեկտեմբերից զբաղեցնում է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։ ԵԿՄ-ին կից գործում են պատանի երկրապահ և Երիտասարդ երկրապահ կառույցները։ ԵԿՄ-ն ունի ավելի քան 60 000 անդամ։

2017 թվականի փետրվարի 19-ից վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԱԾ-ն հրապարակեց Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության տեսանյութը, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։ Վաղը թերևս նա կզրկվի իր պատգամավորական անձեռնմխելիությունից և կկալանավորվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում