Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Al Arabiya. Աճում են ԼՂ հակամարտության կարգավորման հույսերն ու մտավախությունները

Al Arabiya կայքը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «Ֆրանս պրես» գործակալության՝ «Աճում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույսերն ու մտավախությունները» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ավելացել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը, թեև վերլուծաբանները չեն բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը։

17 տարի առաջ կնքված զինադադարից հետո բանակցություններն արդյունք չեն տվել, և Բաքուն սպառնում է ուժային ճանապարհով լուծել հարցը։ Հայաստանն էլ խոստանում է համարժեք գործողություններ կիրառել։

Կառնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը ղարաբաղյան հակամարտությունը չի համարում «սառեցված»՝ գտնելով, որ այդ ռազմաշունչ հռետորիկայի մակարդակը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսմանը, քանի որ ինչ-որ պահին խոսքը կարող է դառնալ գործ։

Տարեսկզբին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), անդրադարձ կատարելով Ադրբեջանի նավթային ու գազային եկամուտների մեծ հոսքին ու տենդագին սպառազինմանը, զգուշացրեց, որ այդ ամենը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։

ՄՃԽ-ի կովկասյան նախագծի տնօրեն Լոուրենս Շիթսը կարծում է, որ պատերազմի վերսկսումը վտանգի տակ կդնի հակամարտության գոտուց ոչ հեռու ընկած խողովակաշարերը, որոնցով ադրբեջանական նավթն ու գազը հոսում են Եվրոպա։ Բացի այդ, դրանում կարող են ներգրավել նաև Թուրքիան, ով Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին, և Ռուսաստանը, ով ռազմաբազա ունի Հայաստանում։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների դովիլյան հայտարարությունը ճնշում էր հակամարտող կողմերի վրա՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար։

Սակայն Շիթսը կարծում է, որ հակամարտող կողմերի շատ թշնամական հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս՝ հորիզոնում որևէ բեկում նշմարելու համար. «Անգամ եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կլինեն մեծ խոչընդոտներ»։

Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղը լայն ինքնավարությամբ մնա իր ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանը հայտարարում է, որ Ղարաբաղը երբեք չպետք է վերադառնա Բաքվի վերահսկողության տակ։ Ղարաբաղի իշխանություններն էլ հայտարարում են, որ իրենք նույնպես պետք է մասնակցեն բանակցային գործընթացին, ինչն անընդունելի է Բաքվի համար։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ ոք չի կարծում, որ Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլխան Պոլուխովն իր հերթին հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող քննարկման առարկա հանդիսանալ։

1990-ական թվականներից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններում որևէ էական առաջընթաց չի գրանցվել։ Աշխարհի և ոչ մի երկիր, այդ թվում նաև Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Թոմաս դե Վաալը կարծում է, որ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը լուրջ քայլ կդառնա խաղաղության համաձայնագրի ճանապարհին, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ այդ փաստաթղթի ստորագրումը դեռևս չի նշանակի հակամարտության ավարտ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում