Ֆրանսիական Airbus ավիագործարանը 2 տարով հետաձգել է A350-ի 2 նոր մոդիֆիկացիայի թողարկումը։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
A350-1000 մոդելը 350 ուղևորատեղ ունի և շահագործման կհանձնվի 2017 թ. կեսերին՝ նախկինում նախատեսված 2015 թ. փոխարեն։
A350-1000 հագեցած կլինի նոր՝ ավելի հզոր Trent XWB շարժիչներով, որոնք արտադրում է բրիտանական Rolls-Royce ընկերությունը։
Մյուս մոդելը՝ 270 ուղևորի համար նախատեսված A350-800-ը, շահագործման կհանձնվի 2016 թ.՝ 2014 թ. փոխարեն։