Դեկտեմբեր ամսից իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները կհավաքեն միավորներ և հնարավորություն կստանան շահելու ակցիայի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված ուղևորություն դեպի հիասքանչ Վենետիկ: Մրցանակը ներառում է ավիատոմս, Շենգենյան մուտքի արտոնագրի ստացման և հյուրանոցի ծախսերը:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս Բանկի VISA քարտով և ստանալ 2 միավոր յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար, ինչպես նաև 1 միավոր՝ անկանխիկ կատարված գործարքի գումարի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց:
Ըստ առաջարկվող պայմանների՝ ակցիայի 5 ամիսների ընթացքում VISA քարտով 500,000 ՀՀ դրամը գերազանցող անկանխիկ շրջանառություն ապահոված և գումարային ու քանակական գործարքների արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած քարտապանը կճանաչվի ակցիայի հաղթող: Միավորների հավասարության դեպքում հաղթող է ճանաչվում քանակային թվով առավել շատ գործարքներ իրականացրած քարտապանը:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն «SMART» հեռուստացույցներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը՝ Ipad-mini:
Ակցիան գործում է մինչև 2014թ. ապրիլի 30-ը:
Նշենք, որ կից քարտով գործարքների միավորները չեն գրանցվի հիմնական քարտի քարտապանի հաշվին, այլ կկուտակվեն կից քարտի քարտապանի անունով: Միավորներ չեն հաշվարկվի կոմունալ վճարումների դեպքում:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի քարտերը մասնակցում են նաև «Կոնվերս Միավորներ» ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների հետ: Միևնույն ժամանակ Կոնվերս Բանկի քարտերը հնարավորություն են տալիս օգտվելու զեղչերից՝ տարբեր առևտրի և սպասարկման կետերում:










































