ԵՄ-ն հուսով է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել 2014 թ. կայանալիք երկկողմ գագաթնաժողովում, որը կարող է տեղի ունենալ գարնանը: Այս մասին է հաղորդում РИА Новости-ն:
«ԵՄ պաշտոնատար անձինք հուսով են, որ համաձայնագիրը կստորագրվի ԵՄ-Ուկրաինա ամենամյա գագաթնաժողովում՝ 2014 թ.»,- ասում է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել էր, որ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ «կկատարվի անհրաժեշտ աշխատանքը»:









































