Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկրի բարձրագույն քաղաքացիական պարգև` Ազատության նախագահական մեդալ է շնորհել աշխարհի 15 գործիչների: Այդ ցանկում տեղ են գտել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միլիարդատեր, բարերար Ուորըն Բաֆեթը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա եկող տարվա սկզբին: